Հայերեն   English   Русский  

Թուրքիան առաջարկել է իրեն հանձնել Հաջի կազմակերպումը


  
դիտումներ: 504

Թուրքիայիում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) հանդես է եկել Մեքքայում մուսուլմանների ուխտագնացության կազմակերպումը Թուրքիային հանձնելու առաջարկությամբ: Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» կայքը, այս առաջարկը հնչել է ներկայիս հաջի շրջանակներում մի շարք դժբախտ պատահարների ֆոնի ներքո:

AKP-ի նախագահի տեղակալ Մեհմեդ Շահինը մասնավորապես նշել է, որ մահվան այդքան շատ դեպքերի պատճառը եղել է զանգվածային միջոցառումների կազմակերպման և անվտանգության համակարգի ապահովման ձախողումը:

«Պատահարը ներկայացնել որպես «Ալլահի կամք» անընդունելի է: Թեև Մեքքան Սաուդյան Արաբիայի տարածքում է, այն պատկանում է բոլոր մուսուլմաններին: Ուստի ես դիմում եմ Սաուդյան Արաբիային` Հաջի կազմակերպումը մեզ վստահելու կոչով»,- ասել է Շահին:

Օրերս Մեքքայի գլխավոր մզկիթում վերամբարձ կռունկ էր ընկել, որի արդյունքում 108 մարդ մահացել էր: Այնուհետև մի շարք հրդեհներ դարձան 7 մարդու մահվան պատճառ: Սողանքի հետևանքով մահացել էր ևս 3 մարդ: Վերջապես, սարսափելի հրմշտոցը խլել է հարյուրավոր մարդկանց կյանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: