Հայերեն   English   Русский  

Ավարտվել է Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված ըմբշամարտի հուշամրցաշարը


  
դիտումներ: 491

Ավարտվել է սեպտեմբերի 26-27-ը անցկացված Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշարը, որի հանդիսավոր բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կերպարը պետք է օրինակ ծառայի այսօրվա պատանիների և երիտասարդների համար: «Վստահ եմ, ներկաները գիտեն, որ Թաթուլ Կրպեյանը եղել է մարզիկ, զբաղվել է ըմբշամարտով, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մարզաշխարհի ներկայացուցիչները պատրաստ են պայքարել և եթե պահանջվի՝ զոհվել հանուն հայրենիքի»,- իր խոսքում նշել է Գ. Ղազարյանը:

Նախարարը շնորհավորել և մեդալ է հանձնել 42 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված Առաքել Մովսեսյանին (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ): 58 կգ քաշային կարգում չեմպիոնություն նվաճած Արմեն Ազարյանին (Հայաստան մարզական միություն) մեդալ է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը: Հուշամրցաշարին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ պաշտոնատար անձիք ՊՆ-ից, Թաթուլ Կրպեյանի հարազատները: Հուշամրցաշարին 10 քաշային կարգերում հանդես են եկել 155 պատանի ըմբիշներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:

Ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել նաև՝

46 կգ քաշային կարգում՝ Ռազմիկ Պատիկյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),

50 կգ քաշային կարգում՝ Վրեժ Գևորգյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),

54 կգ քաշային կարգում՝ Արսեն Հարությունյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),

63 կգ քաշային կարգում՝ Հրայր Ալիխանյանը (Իջևանի քաղաքապետարանի մարզադպրոց),

69 կգ քաշային կարգում՝ Արման Ավագյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ),

76 կգ քաշային կարգում՝ Հովիկ Աղդալյանը (Երևանի քաղաքապետարանի Ռուբեն Կարապետյանի անվան մարզադպրոց),

85 կգ քաշային կարգում՝ Մարտին Սիմոնյանը (Հայաստան մարզական միություն),

100 կգ քաշային կարգում՝ Հովհաննես Մաղաքյանը (Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: