Հայերեն   English   Русский  

​Հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ Աստված գոյություն չունի


  
դիտումներ: 1482

El País պարբերականի փոխանցմամբ` հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ Աստված գոյություն չունի, իսկ գիտությունը կարող է բնության մեջ տեղի ունեցող գործընթացները բացատրել: Գրում է Gazeta.ru.-ն:

Սակայն այլմոլորակայինների գոյության փաստը ֆիզիկոսը չի բացառել:

Գիտնականի խոսքով` մաթեմատիկական մտածողությունը հուշում է այն մասին, որ հաշվարկները և թվերը թույլ են տալիս մտածել այլմոլորակայինների մասին` որպես իրական գոյություն ունեցող երևույթներ:

Բացի այդ Հոքինգը զգուշացրել է այն մասին, որ մոտ ապագայում մարդկությունը ստիպված կլինի լրջորեն մտածել համակարգիչներից բխող վտանգի մասին:

100 տարի անց արհեստական ինտելեկտը կարող է գերազանցել մարդկայինին և այդ ժամանակ մարդիկ ստիպված կլինեն մտածել, որ ավտոմեքենաները նույն նպատակն ունեն, ինչ մենք:






Մեկնաբանություններ - 1

Be     09.01.2016 Chishta Astvats hastat goyutyun chuni !!!!
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: