Հայերեն   English   Русский  

​«Շունչ» ցուցահանդեսի բացումը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում


  
դիտումներ: 985

Հոկտեմբերի 9-ին Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Արդեան» դիզայներական ստարտափի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցադարանը, որը կրում է «Շունչ» խորագիրը, Թումո կենտրոնի դասընթացավար և «Արդեանի» ղեկավար Վազգեն Բրուտյանի նախագիծն է: Այն ներշնչված է Գրիգոր Նարեկացու՝ հայ գրականության պատմության երևելի գործիչներից մեկի գործունեությամբ և պարունակում է հատվածներ նրա աշխատանքներից, ինչպես նաև խոտաբույսեր, որոնց իր աշխատություններում անդրադարձել է 12-րդ դարի ականավոր բժիշկ Մխիթար Հերացին, ինչպես նաև յուրատիպ կավագործ իրեր, մետաքսե կտավներ և շատ ավելին: Արտացոլելով «Արդեան» անվան խորհուրդը, որը գրաբարից թարգմանաբար նշանակում է «արդի», աշխատանքը մեկտեղում է պատմական հայ մշակույթը և դրա ժամանակակից ընկալումը:

Ինչպես Թումոյի մյուս բոլոր ստարտափերի, այդպես էլ «Արդեանի» կազմի մեջ մտնում են կենտրոնի նախկին ուսանողները, որոնք, հիմնելով Թումոյի կրթական ծրագիրը, հիմնել են ինքնաֆինանսավորվող ձեռնարկություն:

«Արդեանը» զբաղվում է տեսողական և արտադրական դիզայնով, իսկ «Շունչ» ցուցահանդեսը խորհրդանշում է խմբի տեսողական լեզուն և դիզայներական մոտեցումը: Ցուցահանդեսին նախորդել է «Արդեանի» աշխատանքների տեղադրումը Թումոյում այս տարվա ապրիլին: Այս աշխատանքներն արդյունք հանդիսացան Բրուտյանի կողմից ղեկավարած աշխատարանի, որի շրջանակներում նա թումոցիների հետ մշակեց դասական պատկերայնությունն ու ժամանակակից մոտիվները միավորող հնարներ, ինչպես նաև թվային արտադրության գործընթացներ՝ ձեռագործ միջամտություններով:

Ցուցադրությունը ներկայացված կլինի Կասկադի համալիրի Գաֆեսճյան կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում մինչև դեկտեմբերի 27-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: