Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 14-ին երգչուհի Իվետա Մուկուչյանի 29-ամյակն է


  
դիտումներ: 1131

Հայազգի երգչուհին ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երևանում: 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն: 1998-2006թթ անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում: 2009թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին:

2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը: Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ: Գրում է անգլերեն և գերմաներեն լեզուներով երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ: Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ: 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը:

Իմիջայլոց եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:

Իվետան անչափ ուրախ է եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը.

«Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգևորում և ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու և կարևոր ճանապարհին»,-ասել է նա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: