Հայերեն   English   Русский  

​Երբ երեխան ջերմում է


  
դիտումներ: 2107

Ծնողներս, սովորաբար երեխայի ջերմության բարձրացման հետ խուճապի ենք մատնվում, մոռանում անգամ լավ իմացած ու փորձված միջոցները: Երբեմն էլ տագնապային վիճակից սխալներ ենք գործում ու հետո միայն վերլուծում ու մեզ մեղադրում չարած կամ սխալ արարքների համար:

Սկսենք նրանից, թե արդյոք բարձր ջերմությունից օգուտ կա՞:

Նախ` ի՞նչ է ջերմությունը: Օրգանիզմի պատասխանն է վարակներին: Օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, որն օգնում է պայքարելու վարակների դեմ: Բարձր ջերմության դեպքում մշակվում են պաշտպանական գործոններ:

Ո՞ր դեպքում, երբ ու ինչպես պետք է ջերմությունն իջեցնել.

գեթե արդեն 39 0 C-ի է հասել,

գմինչև 3 տարեկան երեխայի ջերմությունը հասել է 38 0 C -ի,

գեթե երեխայի շնչառությունը դժվարացել է,

գեթե ջերմության պատճառով ցնցումներ են առաջացել,

գհեղուկի կորստի դեպքում (փորլուծ, փսխում), ինչպես նաև` խմելուց հրաժարման դեպքում:

Դրա համար փոքրիկի տարիքին համապատասխան դեղամիջոցներ են գործի դրվում: Սակայն`

գասպիրին չի կարելի կիրառել, եթե հատկապես փոքրիկի մոտ ջրծաղիկ է ախտորոշվել,

գփորձում ենք ջերմող երեխային լավ փաթաթել, մինչդեռ պետք է հակառակը` սենյակում թարմ օդի հոսք ապահովել ու հնարավորինս զովացնել:

գ իսկ ե րբեմն էլ անհրաժեշտաբար նշանակված պարացետամոլն ու իբուպրոֆենը չեն օգնում: Դրա պատճառն էլ երեխայի քաշի ու կիրառվող դեղորայքի չափաքանակի անհամապատասխանությունն է:

Շփումների մասին

գՋերմափոխանակությունը կապված է մաշկի արյան շրջանառության հետ: Սառի հետ շփումը կարող է անոթների կծկման պատճառ դառնալ, դրանից արյան շրջանառությունը դանդաղում է, ջերմափոխանակությունը` նմանապես:

գՍպիրտ պարունակող հեղուկներով շփման դեպքում դրանք մաշկի միջոցով ներծծվում են արյան մեջ ու թունավորում առաջացնում:

Իսկ ի՞նչ դեղամիջոցներ չի կարելի տալ երեխային

Անալգին. քաղաքակիրթ աշխարհում այս դեղամիջի գործածումը հավանության չի արժանանում արյան շրջանառությունը թուլացնող հատկության պատճառով:

Ասպիրին. մինչև 12 տարեկան երեխաներին վիրուսային վարակների դեպքում արգելվում է տվյալ դեղամիջոցի գործածությունը թունավոր էնցեֆալոպաթիայի` լյարդի ախտահարման հավանականության պատճառով:

Սրտացավ ծնողներիս թվում է, թե լավ սնվելու դեպքում անպայման երեխան շուտ դուրս կգա կրիտիկական վիճակից, բայց հիշենք, որ առաջին հերթին ցանկալի է երեխային առատ հեղուկ տալ այնքան ժամանակ, քանի դեռ մեզի գույնը վառ դեղինից չի դարձել թույլ դեղին: Իսկ միզարձակումն էլ ավելի է հաճախացել:

Երեխային ստիպողաբար չի կարելի կերակրել: Եթե ախորժակ և ուտելու ցանկության կա, իհարկե պետք է, սակայն չափավոր: Բանն այն է, որ մարսողության ընթացքն ընդհանուր բարձրացնում է օրգանիզմի ջերմությունը: Սնունդն էլ չպետք է շատ տաք լինի:

Չպետք է տաք փաթաթել. մարմնի բաց հատվածներն օգնում են ջերմափոխանակությանը: Եթե երեխան ջերմում է, չի կարելի լողացնել: Չի կարելի նաև մրսեցնել փոքրիկին:

Մի խոսքով, հետևեք նրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: