Հայերեն   English   Русский  

​ Ականատես. Անկարայի ահաբեկչությունն իրականացրած մահապարտները ադրբեջաներեն էին խոսում.panorama.am


  
դիտումներ: 690

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ականատես 15-ամյա մի աղջիկ ոստիկանությանը տված ցուցմունքում ուշագրավ տեղեկություններ է հայտնել:


«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, աղջնակը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մահապարտները մոտակա մզկիթ մտել: Մզկիթում նա տեսել է 4 հոգի, որոնք իրար մեջ ադրբեջաներեն ու քրդերեն են խոսել: Աղջիկը ականատես է եղել, թե ինչպես են վերջիններս սև ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ ու պայթեցնում իրենց:

Աղջիկը պնդել է, որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո իր ընկերոջ հետ մոտեցել ու այդ մասին տեղյակ են պահել ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» թերթը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97 մարդ, վիրավորվել 246-ը: Այդ կապակցությամբ վարչապետը երկրում հայտարարել էր եռօրյա սուգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: