Հայերեն   English   Русский  

Հայտնի են Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան հուշամրցաշարի հաղթողները


  
դիտումներ: 636

Ավարտվեց Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 15-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: Այս մասին գրում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հոկտեմբերի 16-ին մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ քաշայի կարգի ըմբիշները: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիրներ դարձան Ռազմիկ Պապիկյանը (46 կգ, Օլիմպիական հերթափոխի քոլեջ), Նարեկ Հարությունյանը (54 կգ, Արմավիր), Արման Անդրիասյանը (63 կգ, Արտաշատ), Հովիկ Աղբալյանը (76 կգ, Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների մարզադպրոց ) և Սաշա Ցիխիլովը (100 կգ, Ռուսաստան): Եղիշե Կարապետյանի ընկեր, բարերար Արմեն Բաղդասարյանի դրամական պարգևներ հանձնեց 46 և 76 կգ քաշային ըմբիշներին:

Մրցումային առաջին օրը ոսկե մեդալների էին արժանացել Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):

Հուշամրցաշարին մասնակցում էին 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Լուսանկարը՝ Նոր Նորք վաչական շրջանի ֆեյսբուքյան էջից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: