Հայերեն   English   Русский  

Հարձակվել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա. news.am


  
դիտումներ: 2994

Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ հասցրել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամսոն Ղազարյանը պատմել է հետեւյալը.

«Կանգնած էի մեքենայով, նախաճաշում էի, եկավ ձեռքով հենվեց պատուհանիս, ասում է՝ դու ով ես, ինչ սերվիսի տաքսի ես քշում: Ես էլ ասացի դու ո՞վ ես, որ քեզ ասեմ: Սկսեց քաշքշել, իջեցրեց մեքենայից, հարվածներ հասցրեց: Բավականին պնդակազմ տղա էր, ես պաշտպանվում էի, բայց հարվածներից մեկը կպավ այտոսկրիս, հիմա այտուցվել է: Գոռաց՝ վիզդ կկտրեմ ու գնաց: Այդ տղան սեւ գույնի «ԳԱԶ 24» մակնիշի 062 ԼԼ 10 համարանիշի մեքենա էր վարում»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշել է, որ չի ճանաչել իր վրա հարձակված երիտասարդին: Նրա խոսքով, ինքը զանգահարել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության հեռախոսահամարով, սակայն զանգերին չեն պատասխանել. «Ոստիկանությունում անծանոթ զանգերին չեն պատասխանում»,- ասաց Սամսոն Ղազարյանը:

Նշենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը վերջին տարիներին տաքսի է վարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: