Հայերեն   English   Русский  

Հիմա ես ապրում եմ մի շրջան, երբ միայն սիրահարվում եմ.Սոս Ջանիբեկյան


  
դիտումներ: 957

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

"Մի շրջան կար իմ կյանքում, որ ես անընդհատ սիրահարվում էի և որոշ ժամանակ անց հիասթափվում։ Ես դա անվանում եմ ճանաչողության և էգոի շրջան։

Հետո եկավ մի շրջան, երբ չէի սիրահարվում, որ հանկարծ կրկին չապրեմ հիասթափության այդ ցավոտ զգացումը։ Ես դա անվանում եմ պաշտպանողության և վախերի շրջան։

Հետո եկավ մի փուլ, երբ միայն հիասթափվում էի։ Այդ փուլը ես անվանում եմ կյանքի փորձի և դիմադրողականության փուլ։

Հիմա ես ապրում եմ մի շրջան, երբ միայն սիրահարվում եմ, ու չկա հիասթափություն։ Ես դա անվանում եմ հասունության և ուրախության փուլ։

Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու, այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ, ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան"։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: