Հայերեն   English   Русский  

Խուլերի ըմբշամարտի ԵԱ-ում հայ մարզիկները 17 մեդալ են նվաճել


  
դիտումներ: 441

Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ ըմբիշները: Մեր մարզիկները հայրենիք են վերադարձել 1 ոսկե, 5 արծաթե և 11 բրոնզե մեդալներով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների մրցապայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել 46 կգ քաշային Սահակ Թադևոսյանը և 58 կգ քաշային Արտյոմ Սողոմոնյանը: Երիտասարդների մրցապայքարում 55 կգ քաշային Սենիկ Սերոբյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 66 կգ քաշային Արգիշտի Բաբայանը արժանացել է բրոնզե մեդալի: Մեծահասակների մրցապայքարում պատվո հարթակի 2-րդ հորիզոնականին է կանգնել 85 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, իսկ 3-րդ տեղն են գրավել 59 կգ քաշային Սարգիս Սարգսյանը, 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, 80 կգ քաշային Գևորգ Սերոբյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների մրցապայքարում արծաթե մեդալակիր է դարձել 42 կգ քաշային Սահակ Թադևոսյանը, իսկ բրոնզե մեդալակիր՝ 58 կգ քաշային Նարեկ Բաբոյանը: Երիտասարդների մրցապայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Սենիկ Սերոբյանը և 60 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը: Մեծահասակների մրցապայքարում ոսկե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Սարգիս Սարգսյանը, արծաթե մեդալների են արժանացել 70 կգ քաշային Ժորա Գրիգորյանը և 86 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Տիգրան Պետրոսյանը ու 65 կգ քաշային Արգիշտի Բաբայանը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 13 պետությունների ներկայացուցիչներ: Մեր ըմբիշների հետ Թբիլիսի էին մեկնել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի նախագահ, խուլերի ըմբշամարտի մեծահասակների հավաքականի ավագ մարզիչ Գրիգոր Գրիգորյանը, պատանիների և երիտասարդների ավագ մարզիչ Անդրանիկ Գրիգորյանը, մարզիչներ՝ Մարտին Ալիխանյանը, Ալեքսանդր Մարկոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: