Հայերեն   English   Русский  

Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում կարևոր է միջազգային և տարածաշրջանային ուժերի ներգրավվածությունը. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 492

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ընդգծել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կողմերի ընդգրկվածության և ջանքերի համակարգավորման կարևորությունը: Գրում է Russian.rt.com.-ը:

ՌԴ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ադել ալ-Ջուբեյրի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման շրջանակներում ռուս դիվանագետն ընդգծել է սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում տարբեր կողմերի փոխգործունեության կարևորությունը:

«Հանդիպման շրջանակներում առաջնահերթ ուշադրության արժանացել է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված մի շարք հարցերի քննարկումը: Ռուսական կողմն ընդգծել է Սիրիայում ահաբեկչության օջախի ոչնչացման և Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև համընդհանուր ընդունելի բանակցային գործընթացում բոլոր միջազգային և տարածաշրջանային կողմերի ընդգրկվածության և ջանքերի համակարգման կարևորությունը», - նշվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: