Հայերեն   English   Русский  

«Արքաներից արքայի իրական դեմքը»


  
դիտումներ: 102638

Peopleofar կայքում հրապարակված «Արքաներից արքայի իրական դեմքը» հոդվածի հեղինակը ժամանակակից տեխնոլոգիաներով փորձել է պատասխանել շատերին հուզող «իրականում ի՞նչ դիմագծեր է ունեցել հայ հզորագույն Տիգրան Մեծ թագավորը» հարցին:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ (թարգմանություն)

Հայոց պատմության մեջ «Արքաներից արքա» տիտղոսը վերաբերում է Տիգրան Երկրորդին (հայտնի՝ Տիգրան Մեծ անունով): Նա համաշխարհային պատմության ամենահաջողած թագավորներից էր, ով, սակայն քիչ հայտնի է արևմուտքում: Նա հաղթել է ողջ Միջագետքին, իր իշխանությանը ենթարկել պարթևներին և մարտահրավեր նետել ժամանակի հզորագույն Հռոմեական կայսրությանը:

Տիգրան Մեծն իր նվաճումներով հասնում է մինչև Էքբատան ու արժանանում «Արքաներից արքա» տիտղոսին, որն անգամ պարթև թագավորները չեն կրել: Նրան որպես «Տիգրան Մեծ» են հիշատակում բազմաթիվ պատմաբաններ, օրինակ՝ Պլուտարքոսը:

«Թագավորներից թագավորները երբեք հանրության մեջ չէին հայտնվում առանց իրենց հետևող ամենաքիչը 4 արքաների»:

Ցիցերոնը, խոսելով հայ արքայի՝ արևելքում գրանցած հաջողությունների մասին՝ ասում է. «Հռոմեական կայսրության զորքերը դողում էին նրա բազկի ուժից»:

Հույն պատմաբան Ստրաբոն գրում է.

«Ձեռք բերելով իշխանություն՝ նա միավորեց 70 հովիտները և ավերեց պարթևների երկիրը, հասավ մինչև Նինվե և Ադիաբենեի կենտրոն Արբելա: Նա իրեն ենթարկեց Ատրպատական-Մարաստանը: Զենքի ուժով Տիգրան Մեծը հպատակեցրեց նաև Միջագետքի մնացած մասն ու հատելով Եփրատը՝ նաև Սիրիան (Ասորիք և Փյունիկիան»:

Չարլզ Ռոլինն իր «Հնագույն պատմության» մեջ գրում է.

«Տիգրանը, ում մոտ հռոմեական Լուկոլլոսը պատվիրակ էր ուղարկել, թեև գահակալության սկզբում մեծ հզորություն չուներ, մի շարք հաջողություններով այնքան ընդլայնեց իր իշխանությունը, որ այդ հաջողություններից որոշ օրինակներ վկայում էին, որ նա հայտնի էր որպես «Արքայից Արքա»»:

Գահընկեց անելով ու համարյա ոչնչացնելով Սելևկյանների թագավորներին ու գահաժառանգներին, ստանալով պարթևների խոնարհությունը, հունական քաղաքները տեղափոխելով Մեդիա, գրավելով Սիրիան ու Պաղեստինը, արաբների շրջանում հաստատելով իր օրենքները՝ Տիգրան Մեծը թագավորում էր մի հեղինակությամբ, որը հարգում էին Ասիայի բոլոր իշխանները: Մարդիկ նրան մեծարում էին, անգամ պաշտում:

Տիգրան Մեծի օրոք Հայաստանը ծաղկում է ու դառնում Հռոմեական կայսրության արևելքում հզորագույն պետությունը: Նա ընդլայնում է անգամ Հայաստանի պատմական մեծագույն սահմանները:

Բայց նրա կերտած պատմության ամենհետաքրքիր փաստերից է այն, որ նա գահին բազմեց արդեն 45 տարեկան հասակում՝ խուսափելով պարթևների գերեվարումից: Տիգրանն անգամ 75 տարեկան հասակում հռոմեական լեգեոնների դեմ պայքար էր մղում, ինչը հազվադեպ երևույթ է: Նա կառավարեց մինչև իր մահը՝ 85 տարեկան հասակում:

Կասկածից վեր է, որ մոռացված պատմության այս հնագույն թագավորը մեղմ ասած հետաքրքիր կերպար է: Նրա դիմանկարն, այսուհանդերձ, հիմնականում պահպանվել է նրա պատվին թողարկված մետաղադրամների երեսին: Մետաղդրամների վրա նա պատկերված է հայկական զարդանախշերով պատված ապարոշով (տիարա)՝ ականջներով փաթթոցով: Ըստ հայկական որոշ առասպելների՝ նրա դիմագծերի առանձնահատկություններն էին.

«Տիգրան Մեծը բարեկազմ ու գեղեցիկ տղամարդ էր՝ բաց գույնի գանգուր մազերով, աչքերի անկեղծ արտահայտությամբ: Նա ապրել է համեստ, բոլոր տոնակատարությունների ժամանակ իրեն դրսևորել խիստ օրինակելի: Երբեք ավելորդություններ թույլ չի տվել: Տիգրանը սիրել է ազնիվ ծառաների, իրականացրել արդար դատավարություն, երբեք չի նախանձել ու քամահրել իրենից ներքև գտնվողներին: Նրա հոգատարությունն ու պաշտպանությունը տարածվել է բոլորի վրա»:

Սակայն կա մեկ խնդիր՝ կապված մետաղադրամների հետ: Չնայած նրան, որ դրանք պատկերում են որոշակի առանձնահատկություններ, մետաղադրամների մեծ մասը պատկերում է Տիգրան Մեծի տարբեր դիմագծեր:

«Միշտ մտածել եմ՝ ո՞րն է այս մետաղադրամներից ցույց տալիս Տիգրան Մեծի իրական դեմքը: Մեծ մասը կկարծի, թե այն մետաղադրամները, որոնք առավել կենտրոնացած են նրա դիմագծերի, այլ ոչ թե զարդերի վրա, ավելի ճիշտ են պատկերել նրա դեմքը: (Տես, ներքևում 3 օրինակները):

38Reconstructed bust of Tigranes the Great (140 – 55 BCE)36

Ես ինքս մտածեցի, թե ի՞նչ կստացվի եթե բոլոր այդ մետաղադրամների վրայի պատկերներից «միջին դեմք ստեղծեմ»: Այսպես, հավաքել եմ Տիգրան Մեծին պատկերող մետաղադրամների 45 նկարներ և օգտագործելով ֆոտոշոփ՝ խառնել դրանք»:

subject-coin

Արդյունքը բավականին հետաքրքիր է:

Ահա այն՝

Average Face of Tigranes The Great composed of 45 different coins with his depictions

Նշենք, որ միջինում նրա աչքերը խոշոր են, նա ունի նկատելի քիթ՝ շատ փոքր կամրջով ու ուժեղ կզակ: Տիգրան Մեծն ունի հաստ շուրթեր:

Բոլոր այս դիմագծերը բնորոշ են հայկական դեմքերին:

Գուցե Տիգրան Մեծի իրական դիմագծերը տարբերվում են մետաղադրամների վրա պատկերվածներից կամ ընդհանրապես չեն համապատասխանում դրանց, այսուհանդերձ, 40 հնագույն մետաղադրամների վրա արտացոլված պատկերներից նման միջինացված դեմք ստանալը խոստովանեք, որ հետաքրքիր է:

Հ. Գ. Հոդվածի վերջում որպես մեկնաբանություն հեղինակն առաջարկում է մեկ այլ՝ դիմագծերն առավել շեշտող 3 մետաղադրամների պատկերներից ստացված միջին դեմք:

Reconstructed bust of Tigranes the Great (140 – 55 BCE)akopyan_monety636

Ահա այն՝

Reconstructed bust of Tigranes the Great (140 - 55 BCE) older looking





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: