Մարսի մակերևույթը ուսումնասիրող սարքը հասել է իր հիմնական նպատակակետին
դիտումներ: 1083
Գիտնականները Շարփ լեռը որպես ռովերի նպատակակետ են ընտրել 2011թ-ի նոյեմբերին ռովերի՝ տիեզերք արձակումից և 2012թ-ին Մարսի վրա իջնելուց շատ ժամանակ առաջ:
Լեռան
շերտերը Մարսի բնակլիմայական էվոլուցիայի տարբեր շրջանների ինֆորմացիա են
պարունակում:
Curiosity-ին Շարփ լեռան ստորոտը ուղևորվելիս
ուսումնասիրել է նաև խառնարանի հատակը:
Այն
արդեն լուծել է իր առջև դրված հիմնական խնդիրը՝ պարզելով, որ Մարսի միջավայրը
հավանաբար բնակելի է եղել միկրոօրգանիզմների համար:
NASA-ն
հայտնում է, որ Curiosity-ին Գեյլ խառնարանի հատակին միլիարդավոր տարիներ
առաջ գոյություն ունեցած քաղցրահամ ջրով լճի հետքեր է հայտնաբերել: