Հայերեն   English   Русский  

Հայաստանում կենդանիներին խոշտանգելու համար պատժելու նախադեպեր չկան. Նարե Արամյան


  
դիտումներ: 1604

Մարդու վերահսկողության տակ գտնվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի համար ամենամեծ պատասխանատվությունը կրում է պետությունը:

Այսօր լրագրողների հանդիրպման ժամանակ ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

«Առաջին հերթին պետք է շեշտել, որ ՀՀ-ն կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ է: Սա արդեն նախատեսում է կոնկրետ պարտավորությունների կատարում առնվազն նվազագույն չափով: Պետությունը պարտավոր է կենդանիների կացարանի, սնդդի և խոշատնգումից զերծ մնալու իրավունքի պահպանումը ապահովել»,- ասաց կենդանիների իրավունքների պաշտպանը:

Ըստ նրա` Երևանի կենդանաբանական այգու փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է դառնալ օրինակ` ինչպես կարելի է ստանդարտները բարձրացնելով իրականացնել կենդանիների նվազագույն իրավունքների պաշտպանությունը . «Ամեն ինչ հնարավոր է: Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը, լինելով աղքատ պետություն, չի կարող իրեն թույլ տալամեն փոքր բնակավայրում ունենալ կենդանաբանական այգիներ վայրի կենդանիների համար»:

Հայաստանուկմ մյուս կարևոր խնդիրներն են` հանրային վերահսկողության պակասը և օրենսդրական դաշտի բացարձակ բացը:

Նարե Արամյանը նկատեց, որ թեև օրենքով կենդանիներին խոշտանգումների համար որոշակի տույժեր նախատեսված են, սակայն ոչ միայն մենք չունենք նախադեպեր, այլև մարմինները, որոնք պատասխանատու են իրավիճակի շտկման, հայտնաբերման համար, անգործության են մատնված:

Բնապահպան Սիլվա Ադամյանն իր հերթին ընդգծեց, որ լուրջ խնդիրներ կան Հայաստանի այլ վայրերում գործող կենդանաբանական այգիներում, որոնք մասնավոր են և ստեղծված են զվարճանքի համար. «Նման վայրերում կենդանիները մարդու կողմից ենթարկվում են լուրջ ճնշումների: Այգին բացում են, բայց չգիտեն ինչպես պետք է վարվեն այդ կենդանիների հետ, կամ իրենց ֆինանսական վիճակը թույլ կտա՞ մինչեւ վերջ հոգ տանելու այդ կենդանիների համար»:

Սիլվա Ադամյանը նաև գտնում է, որ կենդանաբանական այգում չի կարելի պահել այնպիսի կենդանիներ, որոնք չեն հարմարվում Հայաստամի և Հարավային Կովկասի պայմաններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: