Հայերեն   English   Русский  

Մայրաքաղաքում բացվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին


  
դիտումներ: 607

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությանը:

Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին և կիսանդրու հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանին: Եղիշե Թադևոսյանի կիսանդրին տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հայ գեղանկարչի համանուն փողոցում:

Արարողության մասնակիցները նշել են, որ հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին մայրաքաղաքի բնակիչների համար կլինի նրա անցած ստեղծագործական ուղու յուրօրինակ վերհուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: