Հայերեն   English   Русский  

Յակոբինիա (Յուստիցիա)


  
դիտումներ: 2171

Յակոբինիան (Յուստիցիա) բազմամյա, մշտադալար բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին: Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում` Մեքսիկայում , Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության: Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:

Յակոբինիա (Յուստիցիա)

Տնային պայմաններում հայտնի են Յակոբինիամարմնային կամ Յակոբինիակարմիր (Jacobinia carnea), Քիչ ծաղկավոր Յակոբինիա (Jacobinia pauciflora) , Ֆրիզոստեֆանի Յակոբինիա(Jacobinia chrysostephana).

Բույսը սիրում է պայծառ, ցրված լույս առանց արևի ուղիղ ճառագայթների: Իդիալական տեղը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են: Հարավային պատուհանագոգին յակոբինիան պետք է պաշտպանել արևից, քանի որ նրա տերևներին կարող են հայտնվել այրվածքներ:

Ամռանը ծաղիկը հարկավոր է հանել մաքուր օդին`պատշգամբ կամ պարտեզ: Ձմռանը յակոբինիաների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 16 – 18 °C: Քիչ ծաղկավոր Յակոբինիայի համար ձմռանը ջերմաստիճանը պետք է լինի ավելի ցածր` մոտ12 °C.

Յակոբինիա (Յուստիցիա)

Գարնան-ամռան ժամանակաշրջանում յակոբինիան առատ են ջրում, ձմռանը այն կրճատում են : Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:

Օդի խոնավությունը նույնպես պիտի բարձր լինի: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նրան ցողել:

Բույսը պարարտացնում են ակտիվ աճի ընթացքում`երկու շաբաթը մեկ, միներալներով և օրգանական պարարտանյութերով: Իսկ սեպտեմբերից փետրվար ամիսը մեկ անգամ:

Յակոբինիան տեղափոխում են ամեն տարի գարնան սկզբում:

Կարմիր Յակոբինիան ծաղկում է ապրիլից սեպտեմբեր: Ծաղկելուց հետո կամ վաղ գարնանը բույսը հարկավոր է էտել: Դա արվում է նոր ճյուղերի աճի , նաև լավ ծաղկելու համար: Քիչ ծաղկավոր Յակոբինիան ծաղկում է նոյեմբերից մարտ: Նրա էտումը պետք կատարել հունիսին, հակառակ դեպքում երիտասարդ կոկոնները կտուժեն:

Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24 °C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:

Յակոբինիա (Յուստիցիա)

Յակոբինիան կարող է վարակվել կարմիր սարդոստայնային տիզով: Այդ ժամանակ նրա տերևները դեղնում են և ծածկվում լաքաներով: Բույսի վրա երևան է գալիս բարակ սարդոստայն: Այդ վնասատուից ազատվելու համար հարկավոր է բույսը լվալ գոլ ջրով, հեռացնել վնասված տերևները և ավելացնել օդի խոնավությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: