Հայերեն   English   Русский  

​Նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է


  
դիտումներ: 1670

Առաջին անգամ այն սկսել են նշել 1988թ., երբ Համակարգչային սարքավորումների ամերիկյան միությունն իր առջև նպատակ դրեց իր օգտատերերին հիշեցնել համակարգիչների և դրանցում պահպանվող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության մասին:

Հենց 1988թ. է գրանցվել համակարգչային «վիրուսի» առաջին զանգվածային համաճարակը: Հենց այդ ժամանակ են մասնագետները սկսել մտածել տեղեկատվության պաշտպանության ապահովման համալիր մոտեցումներ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Բայց խնդիրն ավելի լուրջ մոտեցման անհրաժեշտություն ունի, եթե նաև հաշվի առնենք այն, որ ադրբեջանական հաքերները պահը չեն կորցնում և ամեն ջանք գործադրում են, որպեսզի «ջախջախեն» հայաստանյան կայքերը:

Ի՞նչ անել, որպեսզի Հայաստանում քիչ թե շատ տեղեկատվական անվտանգություն կարողանանք ապահովել, երբ մասնագետներն անգամ չունեն հստակ տեղեկություններ:

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով նման հանցագործություններ տեղի են ունենում գրեթե ամեն օր.

«Եթե դուք չեք կիրառում հատուկ պաշտպանական միջոցներ, ապա տեսականորեն ինտերնետում ձեր բոլոր գործողությունները կարող են վերահսկվել»:

Անկասկած, շատերը համարելու են, որ իրենց տեղեկատվությունը կարեւոր չէ եւ այն հատուկ պաշտպանելը ապարդյուն գլխացավանք է։ Բայց ինչպես ասել է Էդվարդ Սնոուդենը, ով տարիներ շարունակ զբաղվել է հենց տեղեկատվություն կորզելով․ «Մարդիկ, ովքեր ասում են, թե իրենք չեն հետաքրքրվում անձնական տեղեկատվության պաշտպանությամբ, քանի որ բան չունեն թաքցնելու, նման են մարդկանց, ովքեր կարծում են, թե պետք չէ մտածել խոսքի ազատության մասին, քանի որ իրենք ասելու բան չունեն»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: