Հայերեն   English   Русский  

Գուցե՞ սա ինքնապաշտպանության նման բան էր իշխանությունների համար. Լևոն Թոքմաջյանը Նորք Մարաշի դեպքի մասին


  
դիտումներ: 690

Նորք Մարաշի դեպքը ավելի ակնհայտ դարձրեց այն փաստը, որ մեր հասարակությունը անվստահություն ունի իշխանությունների նկատմամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Ագզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Նա պատմեց, որ դեպքի մասին իմացել է իր թոռնուհուց, ում դպրոցում ազատել էին դասերից` ասելով, որ Հայաստանում ահաբեկչություն է տեղի ունեցել:

«Մեր հասարակությունը մեղմ ասած երկակի ընդունեց այդ ինֆորմացիան: Նման հարցերը սպեկուլացիաների և հորինումների տեղիք են տալիս: Տեղեկատվությունը տրամադրելու առումով պետք է շատ արագ և հստակ աշխատել: Ամբողջ աշխարհը խոսում է տեռորիզմի մասին: Այս մթնոլորտում նման դեպքի ազդեցությունը պետք է հաշվի առնել»,-ասաց պարոն Ավետիքյանը:

Ըստ նրա` ներքին կյանքում տեղի ունեցող իրադրաձությունները նույնպես իրենց ազդեցությունը ունեցան այս միջադեպը ընկալելու հարցում. «Մարդիկ մտածում են, որ սա արվել է սահմանդրական բարեփոխումների ընթացքում այո ասելու համար»:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նույնպես կարծում է, որ դեպքի լուսաբանումը ճիշտ ձևով չկատարվեց:

«Այն տեսարանները, որ մենք տեսանք նման էին թատրոնի կամ ինչ-որ ներկայացման: Գուցե նման բան են արել, որ աշխարհին ցույց ինչ անվտանգ երկիր է հայաստանը, ինչ լավ է աշխատում անվտանգության ծառայությունը: Միգուցե սա ինքնապաշտպանության նման բան էր իշխանությունների համար: Ամեն դեպքում անհասկացվածության զգացում է մնում հասարակություն մոտ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: