Հայերեն   English   Русский  

​Հայ աստղագետը ողջ կյանքի վաստակի համար NASA-ի մրցանակի է արժանացել


  
դիտումներ: 1311

ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանն անցյալ ամիս ՆԱՍԱ-ի կողմից ողջ կյանքի վաստակի համար արժանացել է մրցանակի (Lifetime Achievement Award): Այս մասին գրում է astro.cornell.edu կայքը:

Թերզյանը ժամանակակից մեծանուն աստղագետներից է, որը հայտնի է միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության ոլորտներում իր հայտնագործություններով:

Թերզյանը հայկական աստղագիտական միության հիմնադիրներից մեկն է և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի և կրթական հիմնադրամի նախագահ:

Թերզյանը ծնվել է 1939թ-ի փետրվարի 9-ին` Ալեքսանդրիայում (Եգիպտոս): Նրա հայրը հայ է, իսկ մայրը` հույն: Ունենալով հայ-հունական ծագում` Թերզյանը հավասարապես հայտնի է թե որպես հայ, թե որպես հույն աստղագետ:

Ինքը` Թերզյանը, Հայաստանում գիտության ու հայկական գենոֆոնդի հնարավորությունների մասին նշում է. «Մենք հպարտ ենք Հայաստանի մեր գիտնականներով: Նրանք համաշխարհային հետազոտության տարբեր ոլորտներում առաջին դաս են կազմում»:

Իսկ դրա հիմքը, ըստ նրա, կրթությունն է:

«Որպեսզի երկիրը զարգանա, լինի անվտանգ ու հաջողակ, այն պետք է ունենա կրթված հասարակություն»,-ասում է Թերզյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: