Հայերեն   English   Русский  

Հայ ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին


  
դիտումներ: 517

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը կմասնակցեն Շևալյե Նուսուևի հուշամրցաշարին:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Երկար դադարից հետո Հայաստանի հավաքականին է միացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, ով նույնպես կմասնակցի հուշամրցաշարին:

Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: