Հայերեն   English   Русский  

10 համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի տարօրինակ սովորությունները


  
դիտումներ: 2832

Բոլոր մարդիկ ունեն իրենց բնավորության ուրույն առանձնահատկությունները և սովորությունները, որոնց մասին հենց իրենք երբեմն չգիտեն :Բայց շրջապատողների համար դրանք կարող են անհասկանալի թվալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի տարօրինակ սովորությունները:

Ջոհն Քի- մատուցողուհիների հյուսքերի սիրահարը :

2015 թվականին Նոր Զելանդիայի վարչապետ Ջոհն Քին թերթերի առաջին էջերում հայտնվեց, երբ Օուքլենդի սրճարաններից մեկի մատուցողուհին բողոք էր ներկայացրել, որ վարչապետը հաճախ քաշում է իր հյուսքերից ,երբ ճաշում է սրճարանում: Ջոհն Քին փորձեց կատակել, ասելով, որ դա եղել է մտերմիկ ընկերական կատակ հին ծանոթների միջև: Բայց մատուցողուհին հերքել էր, ասելով , որ ստիպված է եղել հանդուրժել այդ վերաբերմունքը մի քանի ամիս շարունակ մինչ բողոքելը:

Անգելա Մերկել- սննդի պահուստի սիրահարը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 35 տարի ապրել է սոցիալիստական Արևելյան Գերմանիայում, որտեղ սպառողական ապրանքների բացակայությունը հանգեցնում էր երկար հերթերի և սննդի հաճախակի պակասի: Այդ ժամանակներից նրա մոտ սովորություն է մնացել պահուստավորել սնունդը և լվացող պարագաները: Ինքը`Մերկելը, խոստովանում է , որ երբեմն գնում է բարիքներ,որոնք իրեն ընդհանրապես պետք չեն :


Մալքոլմ Թերնբուլ

Մալքոլմ Թերնբուլ- շների մասին գրող բլոգերը

Մալքոլմ Թրենբուլը, որը Ավստրալիայի վարչապետ է դարձել 2015թ. սեպտեմբերի 14 -ին, եղել է GQ տղամարդկանց ամսագրի մոդելը և OZemail ինտերնետ պրովայդերի համահիմնադիրը: Բացի այդ, նա ունի տարօրինակ հոբբի ինտերնետում. նա պաշտոնական կառավարական բլոգ է բացել, որը նվիրված է իր շներին : Բլոգում նա կառավարության քայլերը մեկնաբանում է շան տեսանկյունից:

Նարենդա Մոդի

Նարենդա Մոդի- սելֆիների սիրահարը

Նարենդա Մոդին` Հնդկաստանի վարչապետը, իր նախորդներից տարբերվում է նրանով , որ շատ է հետաքրքրվում նորաձևությամբ և միշտ կրում է կատարյալ արդուկված հագուստ: Անթև քուրթերը դարձել են իր այցեքարտը: Նա միշտ հագուստը գնում է Jade Blue մանրածախ առևտրի ցանցից,որի հովանավորն է հանդիսանում տարիներ շարունակ:Իսկ վարչապետի կրած զգեստը նույնիսկ իր անունով է կոչվում`Քուրթա Մոդի:

Նարենդա Մոդին հայտնի է նաև նրանով որ ամբողջ աշխարհի հայտնի քաղաքական առաջնորդների հետ սելֆիներ է անում և տեղադրում դրանք իր թվիթերյան էջում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Ֆրանցիսկոս Պապ- տանգոյի սիրահարը

Հռոմի ներկա Պապի մասին պատմում են բազմաթիվ հետաքրքիր պատմություններ: Օրինակ, որ նա ֆուտբոլի մեծ երկրպագու է: Նաև,որ նա հաճախ անտեսում է բժշկի նշանակված դիետան և վայելում է պաղպաղակ ու պիցցա : Պապի կիրքը տանգոն է: 2010թվականին, երբ Պապը հայտնի էր որպես Խորխե Մարիո Բերգալիո, նա հարցազրույցի ժամանակ հայտնել է այդ մասին: Պապի 78-ամյակին Վենետիկի Սուրբ Պետրոսի հրապարակում նրա պատվին հազարավոր մարդիկ տանգո էին պարում :

Բիլ Գեյթս

Բիլ Գեյթս- ձեռքը ձախ գրպանում մարդը

Երբ Microsoft -ի հիմնադիր ԲԻլ Գեյթսը հանդիպեց Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի հետ,նա նախագահին ողջունեց ձախ ձեռքը գրպանում : Դա բարկության ալիք բարձրացրեց Հարավային Կորեայում, քանի որ մարդիկ կարծում էին, թե դա արվել է հատուկ Գեյթսին ավելի բարձր դիրք տալու համար: Գեյթսին լուսանկարել էին նաև ձախ ձեռքը գրպանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ողջունելիս:



Դալայ Լամա

Դալայ լամա- ժամացույցների սիրահարը

14-րդ դալայ-լամա Թենցզին Գյամցխոն արդեն վաղուց հետաքրքրված է գիտությամբ և տեխնոլոգիաներով: Նա ինքը ասում է, որ եթե հոգևորական չդառնար,կդառնար ինժիներ: Դեռ պատանի հասակում մի անգամ վանքում նա ամբողջությամբ քանդեց և հավաքեց ժամացույցը առանց որևէ ինստրուկցիաների: 7 տարեկան հասակում նա առաջին անգամՖրենկլին Ոուզվելտից ստացավ նվեր ժամացույց. դա ոսկե Patek Phillip էր:

Ասում են , որ Թենցզին Գյամցխոն սիրում է ժամացույցներ, վարդեր և ձիեր:

Եղիսաբեթ

Եղիսաբեթ Երկրորդ թագուհի- չղջիկների սիրահարը

Ինչպես գրել է ոչ պաշտոնական արքայական կենսագիր Բրայան Հոյը, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտում է կենդանիներին: Թագուհին հանդիսանում է Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր կարապի օրինական տերը :Վերջերս նա իր խնամակալության տակ է վերցրել չղջիկների երամ ,որոնք ապրում են Բալմորալի գլխավոր սրահում:Նա արգելում է որևէ մեկին դիպչել նրանց :


Ռոքֆելլեր

Դեյվիդ Ռոքֆելլեր Ավագ- բզեզների սիրահարը

2015թ. դրությամբ ամենածեր միլիարդատերն է համարվում 100-ամյա Դեյվիդ Ռոքֆելլեր Ավագը `3 մլրդ. կարողությամբ: Նա նաև հանդիսանում է բզեզների մոլի սիրահար : 1922 թվականին 7-ամյա Ռոքֆելլերը գտավ իր առաջին բզեզը և տարայով բերեց տուն նրան:Հիմա հավաքածուն բաղկացած է մոտ 90000 բզեզից , որոնք պահվում են առանձին հերմետիկ փայտե տարրաներում իր առանձնատանը:

Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտին- տարօրինակ օրակարգով մարդը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ունի խիստ ու յուրահատուկ օրակարգ: Նա սիրում է աշխատել գիշերը, այդ պատճառով արթնանում է կեսօրին մոտ: Նախաճաշին ուտում է կաթնաշոռ,շիլա կամ օմլետ և խմում է մրգային հյութ:

Նախաճաշից հետո Պուտինը սուրճ է խմում ու 2 ժամ լողում և մարզվում է: Հետո կարդում է իր ներքին հետախուզության,արտաքին հետախուզության ծառայության և անվտանգության դաշնային ծառայության ամենօրյա զեկույցները:Հետո նա մամուլն է կարդում: Նա ազատ կարողանում է կարդալ գերմաներեն, բայց մյուս լեզուներով փաստաթղթերը նրա համար թարգմանվում են:

Պուտինը չի սիրում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, սակայն երբեմն ըստ անհրաժեշտության կապի մեջ է մտնում վիդեոկապի միջոցով: Ռուսաստանի նախագահը մի անգամ հայտարարել է , որ իրեն համարում է Ստալինից հետո ամենաաշխատասեր առաջնորդը: Նրա հոբբիներից են հոկեյը, անգլերենի ուսումնասիրումը , որսորդությունը և տնային կենդանիները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: