Հայերեն   English   Русский  

Աննա Մելիքյանը սիրավեպ ունի Յուլիանա Սերգեյենկոյի նախկին ամուսին, հայազգի միլիարդատիրոջ հետ


  
դիտումներ: 785

Լուրերն այն մասին, որ Մոսկվայի ամենագեղեցիկ զույգերից մեկը` Յուլիանա Սերգեյենկոն և Դանիլ Խաչատուրովը ամուսնալուծվում են, լրատվամիջոցների ուշադրությանն արժանացան դեռ ամռան վերջին: Պատճառներից մեկը Յուլիանայի գտած նոր հետաքրքրությունն էր: Այնուհետև նրան նկատել էին ուկրաինական ռեստորաններից մեկում նոր կավալերի ընկերակցությամբ: Այդ ժամանակվանից ի վեր մամուլին ոչինչ հայտնի չէր բարձր նորաձևության փարիզյան սինդիկատի անդամ միակ ռուս դիզայների կյանքից:

Գաղտնիքն այն մասին, թե ինչպես է զույգը հաղթահարում ամուսնալուծությունը, հայտնի դարձավ բոլորովին վերջերս: Պարզվում է՝ «Ռոսգոստրախ» ընկերության 44-ամյա հայ նախագահն ունի նոր սեր: Խոսքը հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի մասին է, որը բոլորովին վերջերս Մոսկվայում ներկայացրեց իր նոր՝ «Սիրո մասին» ֆիմը: Երևում է, ֆիլմի վերնագիրը մարգարեական նշանակություն ունեցավ աղջկա համար: Բեմահարթակից շնորհակալություն հայտնելով Խաչատուրովին՝ ռեժիսորը գնաց դահլիճ, որտեղ զույգն ամբողջ սեանսն անցկացրեց ձեռք-ձեռքի բռնած: Այնուհետև սիրահարները գնացին մայրաքաղաքի բարերից մեկը` ֆիլմի հաջողությունը նշելու, որտեղ միասին էին ամբողջ երեկո:

Հիշեցնենք, որ Դանիլ Խաչատուրովի և Յուլիանա Սերգեյենկոյի պաշտոնական ամուսնալուծությունը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի վերջին: Դատարանը օլիգարխին` երկրի ամենահարուստ գործարարներից մեկին, պարտավորեցրեց իր եկամտի մեկ չորրորդի չափով ալիմենտ վճարել կնոջը` Սերգեյեկոյին և դստերը` Վասիլիսային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: