Հայերեն   English   Русский  

Հանրաքվեի 14ընտրատարածքային հանձնաժողով ստացել է վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու մոտ 100 դիմում


  
դիտումներ: 401

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:

Սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:

Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:

Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընթացք կտրվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: