Հայերեն   English   Русский  

Մարկ Ցուկենբերգը մտերմանում է նորածին դստեր՝ Մաքսիմայի հետ


  
դիտումներ: 1421

Ականատես եղե՛ք այս հիասքանչ պահին

Մարկ Ցուկենբերգը երկարաժամկետ հայրական արձակուրդ է վերցնում: Դեկտեմբերի 8-ին՝ երեքշաբթի օրը, Ֆեյսբուքի հիմնադիրը մի հիասքանչ լուսանկար է տեղադրել, որտեղ նա գրկել է նորածին դստերը՝ Մաքսիմային:

՛՛Ուրախությամբ լի՝ փոքրիկ Մաքսի հետ՛՛-հայրիկն առաջին անգամ վերնագրել է այն նկարը, որտեղ ինքն ու իր փոքրիկը միասին պառկած են հատակին:

՛՛Սա շատ անձնական որոշում է: Ես որոշել էի 2 ամսյա արձակուրդ վերցնել, երբ մեր դուստրը լույս աշխարհ կգա՛՛,-նոյեմբերի 20-ին՝ մինչ իր և իր կնոջ՝ Փրիսիլա Չանի դստեր ծնունդը իր հետևողների հետ կիսվել էր այս լուրով 31-ամյա գործադիր տնօրենը:

Ցուկենբերգ

՛՛Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ աշխատող ծնողները ժամանակ են հատկացնում իրենց նորածին փոքրիկին, դա լավ է անդրադառնում երեխաների և ընտանիքների վրա: Ֆեյսբուքում մեր ԱՄՆ-ի աշխատակիցները հնարավորություն ունեն տարվա մեջ վերցնել 4-ամսյա վճարվող հայրական կամ մայրական արձակուրդ: Ամեն օր ամեն ինչ ավելի իրական է դառնում մեզ համար, և մենք այնքան ոգևորված ենք սկսել մեր կյանքի այս հաջորդ փուլը՛՛:

Ինչպես նշվել էր նախկինում, դեկտեմբերի 1-ին Ֆեյսբուքում, տեխնիկայի գուրուն և իր կինը հայտարարել էին իրենց դստեր ծննդյան մասին: Իրենց գրառման մեջ զույգը տեղեկացրել էր Չան-Ցուկենբերգ միասնական նախաձեռնության մեկնարկի մասին, ըստ որի վերջիններս ծրագրել են իրենց կյանքի ընթացքում նվիրաբերել Ֆեյսբուքյան եկամուտի 99%-ը (հավասարազոր 45 միլիարդի), որպեսզի բարելավեն աշխարհը հաջորդ սերնդի համար:

Ցուկենբերգը և 30-ամյա Չանը ամուսնացել են 2012 թ.-ին՝ 9 տարի հանդիպելուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: