Հայերեն   English   Русский  

Ըմբիշ Յուրի Պատրիկեևը շարք է վերադարձել


  
դիտումներ: 439

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումների հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:

36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: