Հայերեն   English   Русский  

​Ո՞ւմ համար 2016-ը ֆինանսապես առատ տարի կլինի


  
դիտումներ: 5848

Գալիք 2016 թվականը Կարմիր կամ հրե Կապիկի տարի է: Ընդհանուր առմամբ, աստղաբանները հաջող տարի են կանխատեսում, սակայն ոչ բոլորի համար: Հրե կապիկն ընկալվում է որպես խիստ, բայց արդարադատ կենդանի: Նա խոստանում է ֆինանսապես հաջողություն բերել աստղագուշակի այն նշանների տակ ծնվածներին, որոնք կկարողանան ճարպիկ գտնվել և օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:

Դրա համար մարդիկ պետք է ունենան հստակ նպատակ, կամքի ուժ, համառություն և աշխատասիրություն: Կրակե կապիկը չի պատրաստվում հենց այնպես հաջողություն և գումար շռայլել անբաններին:

Տարին խոստանում է առատ լինել նրանց համար, ովքեր ծանրութեթև կանեն իրենց գործողությունները, ի վիճակի կլինեն պլանավորելու ընտանեկան բյուջեն և աննպատակ գնումներ չեն անի: Այն մարդիկ կունենան հաջողություններ իրենց բիզնեսում, որոնք ոչինչ հապճեպ չեն ծրագրի: Հաջողությամբ կպսակվի այն բիզնես գործունեությունը, որը նախապես հաշվարկված կլինի և նվազ ռիսկայնություն կունենա:

Կարող եք պարտք վերցնել միայն այն դեպքում, երբ շատ վստահ կլինեք ձեր ուժերի վրա, որ այն կարող եք վերադարձնել: Տարին ֆինանսական առումով բարենպաստ կլինի մի քանի նշանակերպերի համար:

Ցուլ

Տարեսկզբից նրանք ֆինանսական աղբյուրների մեծ պակաս կզգան, սակայն դա նրանց գումարի հայթայթման ուղղությամբ մտածելու առիթ կտա: Ցուլերն իրենց գիտելիքների և հմտությունների շնորհիվ նոր գործ ձեռնարկելու հնարավորություն ունեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, իրենց զերծ պահեն նման ռիսկից, ապա տարվա երկրորդ կեսին նոր աշխատանքի առաջարկ կամ նոր նախագծում ընդգրկվելու հրավեր կստանան:

Գործատուի հետ սպասվում են լավ հարաբերություններ: Մասնագիտական առաջընթացը նաև ֆինանսական նոր հոսքեր կապահովի, ինչը կբարելավի այս նշանակերպի ներկայացուցիչների թե° ֆինանսական, թե հոգեբանական վիճակը: Աշնանը հնարավոր են նոր ներդրումներ: Հեռանկարները հուսադրող են: Սակայն մինչև գարուն չարժե լուրջ ֆինանսական փոփոխություններ ակնկալել:

Երկվորյակ

2016-ը ֆինանսական լուրջ ցնցումներ չի կանխատեսում նաև Երկվորյակների համար: Ֆինանսական կորուստներ չեն լինի: Ավելին, Երկվորյակներին գումար վաստակելու մեծ հնարավորություններ կտրվեն, որոնք կլինեն երկարաժամկետ և կայուն:

Ձեր աշխատանքը կբերի կայուն եկամուտ, խզում չի սպասվում, այնպես որ ֆինանսական բարեկեցությունը չի կարող անհանգստացել: Սակայն այն Երկվորյակները, որոնք չեն ցանկանա բավարարվել իրենց ֆինանսական հոսքերով, հաջողակ կլինեն նոր գործունեություն ձեռնարկելու հարցում: Հնարավոր է, որ այլընտրանքային աշխատանքի կամ որևէ ծրագրում լավ պայմաններով ներդրումներ կատարելու առաջարկ ստանաք:

Առյուծ

Եթե մինչ օրս Առյուծների կյանքը մութ շերտով է պատված եղել ֆինանսական նոր հոսքերի ապահովման առումով, ապա Կապիկի տարին բեկումնային կլինի: 2016 -ը ծրագրերի, նոր գաղափարների իրականացման տարի կլինի: Սակայն աստղաբանները խորհուրդ են տալիս չխրվել միանգամից մի քանի ծրագրերի մեջ, այլ ընտրել առավել հեռանկարային ուղղություն:

Ծրագրերից մեկը, որ կսկսեք, եկամուտ կբերի: Ամենակարևոր ձեռքբերումը սպասվում է տարվա կեսին: Նույնիսկ խոսակցություններ կլինեն անշարժ գույք ձեռք բերելու մասին: Փորձեք հաշվարկել ֆինանսներն այնպես, որ հետագայում կորուստներ չունենաք կամ ստիպված չլինեք վարկ վերցնել:

Կույս

Կույսերի համար ևս տարին բավական հաջող կլինի, սակայն ոչ թե նշանակերպի կամ Կապիկի ազդեցության շնորհիվ, այլ սեփական արժանիքների: Վերջապես, ժամանակն է, որ Կույսերը քաղեն իրենց աշխատասիրության պտուղները: Բավականաչափ ֆինանսական հոսքեր կունենաք և կմարեք ձեր հին պարտքերը: Կկարողանաք կատարել խոշոր գնումներ:Նույնիսկ շրջագայելու կամ բանկում ավանդ ներդնելու ցանկություն կհայտնեք:

Կարիճ

Տարին ֆինանսապես կայուն ու բարենպաստ կլինի նաև այս նշանակերպերի համար: Չամուսնացած Կարիճները կմտածեն ընտանիք կազմելու և գույք ձեռք բերելու մասին: Հատկապես արգասաբեր կլինի գարունը: Կարիերայում կբացվեն նոր հորիզոններ: Ամռանը բավական զբաղված կլինենք նոր նախագծի շուրջ և հնարավոր է` գումարներ վատնեք: Սակայն անկայուն եկամուտը ձեզ չի ստիպի սնանկ ճանաչվել: Կկարողանաք իրավիճակից չոր դուրս գալ ու վերադարձնել անիմաստ ներդրված գումարը:

Աղեղնավոր

2016-ին ամենահաջողակները Աղեղնավորներն են: Նրանց բյուջեն Կրակե կապիկի տարում անընդհատ կհամալրվի: Բայց եթե այդ ժամանակահատվածում չկարողանաք գումարն արդյունավետ տնօրինել, ապա նորից հին կարգավիճակում կհայտնվեք: Հնարավոր է` պարգևատրումներ ստանաք ձեր ղեկավարից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: