Հայերեն   English   Русский  

Իրանի հրթիռային փորձարկմամբ խախտվել է ՄԱԿ-ի բանաձևը


  
դիտումներ: 510

Իրանի դեմ պատժամիջոցների մոնիտորինգի խումբը հանգել է եզրակացության, որ Իրանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը` հոկտեմբերին փորձարկելով հրթիռ, որը կարող է կրել միջուկային մարտագլխիկ:

«Էմադ հեռահար հրթիռի փորձարկումը ցույց է տվել, որ այն կարող է կրել միջուկային զենք: Այն խախտել է Անվտանգության խորհրդի 1929 բանաձևի 9-րդ կետը», - իրենց զեկույցում նշել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով փորձագետները:

Փորձագետների զեկույցում նշվում է, որ հրթիռները, որոնք կարող են առնվազն 500 կգ կշռող միջուկային մարտագլխիկ հասցնել առնվազն 300 կմ հեռավորության վրա, համարվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում: Մինչդեռ Էմադը կարող է առնվազն 1000 կմ հեռավորության վրա կրել առնվազն 1000 կգ կշռող միջուկային մարտագլխիկ», - ասված է զեկույցում:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել զեկույցին: Սակայն մի շարք իրանցի դիվանագետները նշել են, որ հոկտեմբերի 10-ի հրթիռային փորձարկումը տեխնիկապես չի խախտում հուլիսին Իրանի և վեց գերտերությունների միջև ձեռքբերված միջուկային համաձայնությունը:

Սպիտակ տունը արդեն հայտարարել է, որ չի բացառում լրացուցիչ քայլերի ձեռնարկումը Իրանի նկատմամբ` Էմադ հրթիռի փորձարկման պատճառով: Իրանն իր հերթին նշել է, որ ցանկացած նոր պատժամիջոցներ կվտանգեն ձեռքբերված միջուկային համաձայնությունը:

ՄԱԿ-ի զեկույցի պատճառով Բարաք Օբամայի վարչակազմը կարող է անհարմար դրության մեջ հայտնվել: Եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ չձեռնարկի, դա ամենայն հավանականությամբ կընկալվի որպես թուլություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: