Հայերեն   English   Русский  

2016-ը կանցնի Արեգակի ազդեցության ներքո. աստղաբանի կանխատեսումները


  
դիտումներ: 3821

2016-ը թեև բավակաին բուռն և իրադարձություններով լի տարի է լինելու, սակայն պատերազմներ չեն սպասվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

«Կապիկը համարվում է անկյունաքարային տոտեմ, և հինդուիզմի մեջ դա արտացոլված է Հանուման աստծո կերպարով՝ ակտիվություն, կրակային դրսևորում, նոր ուղիների հարթում. Եվրոպական և հայկական տրադիցիաներում դա Արևն է և Առյուծը: Այն զոդիակի նշաններից միակն է, որին ղեկավարում է հենց արեգակը: 2016-ը կանցնի Արեգակի ազդեցության ներքո »,- ասաց նա:

Ակտիվություն ցուցաբերելու է աստղաբանական եռանկյունը՝ Առյուծը, Խոյը և Աղեղնավորը: «2015թ. նախապատրաստման տարի էր, և այն փոփոխությունները, որոնց ականատեսը եղանք, ընդամենը նախապատրաստման փուլ էր, որը պետք է մեկնարկի 2016թ.-ից: Այդ կարճ փուլը կտևի 3 տարի՝ 2016, 2017, 2018 թվականներին, իսկ հիմնական փուլը կմեկնարկի 2019 թվականին»,- ասաց աստղաբանը:

Նրա խոսքով` տարին բաժանվում է 5 ֆազաների: 1-ինը՝ մարտի 21-ից հունիսի 1-ը, որը ժամանակ տեղի կունենան քաղաքական մեծ իրադարձություններ, ագրեսիա և այլն: 2-րդ ֆազան հունիսի 2-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածն է. սա անվանում են բռնկման շրջան: Այս փուլում դոմինանտ կլինեն Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը: 3-րդ շրջանն օգոստոսի 3-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, որի անվանումն է պայթյուն: Այդ ընթացքում դոմինանտ կլինի Չինաստանը, իսկ Ռուսաստանն այս շրջանում կտրուկ ձևով կանցնի մրցակիցներից: Սա մեզ վրա իր խոշոր հետքը թողնելու է: 4-րդ ֆազան հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, սա կոչվում է այրում: Այս փուլը շատ կարևոր ենք համարում, քանի որ հենց այս շրջանում են ամբողջ կուտակումներն ի մի բերվում: 5-րդ ֆազան սկսվում է դեկտեմբերի 4-ից և կտևի մինչև 2017թ. փետրվարի 13-ը:

Գուրգեն Հովհաննիսյանը նաև իր կանխատեսումները ներկայացրեց, թե ինչ է սպասվում Աստղակերպի 12 նշաններին գալիք տարվա ընթացքում: Տարվա հաջողակ նշաններն են Երկվորյակներն ու Այծեղջյուրները:

Խոյ– Բավականին հետաքրքիր տարի է սպասվում՝ բուռն փոփոխություններով, էմոցիաներով լի: Հատկապես 1-ին և 4-րդ ֆազաները շատ օգտակար ու բռնկուն կլինեն Խոյերի համար: Տարին հագեցած կլինի ճակատագրական իրադարձություններով, որոնք հեռու կլինեն որևէ տեսակի կառավարումից: Պետք է զգուշանալ շատ քննադատելուց, քանի որ դա կարող է Խոյերին հասցնել մարդատյացության:

Ցուլ- Տարին հագեցած ու խոստումնալից է հատկապես խոսքի առումով՝ նոր փուլի անցման տեսանկյունից, քանի որ տարվա ընթացքում կհանդիպեք խոշոր դժվարությունների, որոնք անհրաժեշտ դժվարություններ են, և միայն դրանք հաղթահարելով՝ այս նշանը կարող է իր մեջ բացահայտել այն հատկությունները, որոնց մասին տեղյակ չէ: Տարին հագեցած է նաև բավական դրական միտումներով՝ ճանապարհորդություններ՝ ուղղակի հաճույքի, դրական էմոցիաներ կուտակելու համար: Այս առումով բավական խոստումնալից է 3-րդ ֆազան:

Երկվորյակներ- Յուրահատուկ հաղթանակների ու հաջողակ տարի է: Բոլոր խնդիրների իրագործման և լիակատար արտահայտման համար ամենաբարենպաստ շրջանն է: Շատ բարենպաստ են 3 ֆազաները՝ 1-ին, 3-րդ և 4-րդ:

Խեցգետին- Շատ հետաքրքիր տարի է սպավում, քանի որ տարին լի է բացահայտումներով` և անձնական և գլոբալ առումով: Խեցգետնի նշանի տակ է գտնվում Հոլանդիան և այնտեղից սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Հենց այդ երկրում կարող են լինել կտրուկ փոփոխություններ: Այն, ինչ երկար տարիներ թաքնված է եղել, այս տարի շատ ուրույն ու գեղեցիկ ձևով կբացահայտվի: Իրենք էլ պետք է բացահայտեն այն խնդիրները, որոնք շղարշի տակ փակված են եղել այս նշանից: Խոսքն ու հռետորությունը շատ կարևոր են Խեցգետինների համար 2016 թվականին, և հիմնական հաջողություններն այս գծով են շարժվում: Այս նշանի համար հաջողակ է 1-ին ֆազան:

Առյուծ- Այս տարին հենց Առյուծի նշանի տակ է անցնելու: Բոլոր 5 ֆազաներում Առյուծը գործում է դինամիկ հաջողություններով, թերևս միակ զգուշացումն այն է, որ շատ չհանգստանան այդ ամբողջ կուտակված հաջողություններից և փորձեն մի փոքր ավելի զսպել իրենց էգոցենտրիկ կառուցվածքը, որը միշտ հատուկ է այս նշանին:

Կույսեր– Կույսերի և Առյուծների համար կատարյալ հաջողակ տարի է: Կույսերը նույնպես կարող են օգտվել բոլոր 5 ֆազաներից, ուղղակի մի տարբերությամբ, որ Կույսերի մոտ կարող է այդ ճակատագրի շրջված նշանն ավելի վառ արտահայտվել: Այսինքն՝ միանգամայն նոր ճակատագրական փոփոխություն:

Կշեռքներ- Մի փոքր դժվարություններ կզգան, քանի որ շատ բարդ տարի է սպասվում, նաև՝ հաղթանակներով լի: Ուղղակի փոփոխությունների դինամիկան մի փոքր սկեպտիկ ազդեցություն կարող է կուտակել, հետևաբար՝ մի փոքր վերլուծությունը կօգնի ավելի ճիշտ ուղղություններ գտնել: Ճակատագրական խիստ իրադարձություններ են սպասվում, որոնք հեռու կլինեն որևէ միջամտությունից:

Կարիճներ- Բավականին հետաքրքիր տարի է սպասվում առողջության ու հոգևոր զարգացմանը միտված հոսանքներից ելնելով: Զուտ գործնական հաջողությունների համար այդքան էլ բարենպաստ տարի չէ, սակայն հաջող տարի հոգևոր դրսևորումները կուտակելու համար: 2-րդ և 4-րդ ֆազաները շատ բարենպաստ են Կարիճների համար: Նրանց համար նույնպես խոսքը շատ մեծ կարևորություն ունի: Եվ բոլոր ճակատագրական իրադարձություններն տեղի կունենա, որոնք սպասվում էին նախորդ 5 տարիների ընթացքում:

Աղեղնավորներ- Հաջող տարի է սպասվում: Կրակային եռանկյունու նշաններից մեկն է, հետևաբար՝ սիրառատ տարի է սպասվում, հաղթանակներով լի, իմունիտետն ու առողջությունը նույնպես լավ դիրքում են գտնվում: Միակ զգուշացումն այն է, որ բոլոր խնդիրները կստեղծվեն չմտածված խոսքի հետևանքով: Խոսքի հետ կապված պետք է զգուշավորություն պահպանել հատկապես 1-ին և 5-րդ ֆազաների ընթացքում:

Այծեղջյուրներ- Ինչպես նշվեց՝ Երկվորյակներն ու Այծեղջյուրները հաջողակ նշանի ներքո են, և շատ մեծ հեռանկարային իրադարձություններ կլինեն: Արագ կլուծվեն անշարժ գույքի, ընտանիքի ձևավորման ու ամրացման խնդիրները: Պետք է պահպանել ստեղծագործական ուժը, քանի որ միայն դա կիրառելով՝ նրանք կհասնեն դինամիկ հաջողությունների:

Ջրհոս– Հետաքրքիր ու հաջողություններով լի տարի է սպասվում՝ երկու տեսակի դրսևորումներով: Շատ զգուշավոր պետք է լինեն հատկապես 2-րդ ֆազայի ընթացքում: Ջրհոսները կդրսևորեն այն բոլոր կարողությունները, որոնք կօգնեն կոտրել բոլոր տեսակի կարծրատիպերը և դուրս գալ կաղապարներից: Միայն այս ճանապարհով այս նշանը կարող է լիարժեք հաջողակ լինել: 3-րդ ֆազան շատ հաջողակ շրջան է լինելու, և ցանկալի է օգտվել այդ շրջանից:

Ձկներ– Նույնպես երկակի դրսևորում է սպասվում: Ձկները միշտ երկու ընթացք ունեն՝ մեկ՝ հոսանքի ուղղությամբ, մեկ՝ հակառակ, և տարվա ընթացքում սա շատ վառ ու դինամիկ արտահայտվելու է: Հաղթանակների, էմոցիաներով հագեցած տարի է, և այստեղ հարկ է, որ կիրառվի Ձկների ինտուիտիվ զգացողությունը:

Տարվա գույներն են համարվում կարմիրը, ոսկեգույնը, բաց կապույտը, ծիրանագույնը: Տարվա մետաղն է ոսկին:

Կլինի 2 արևային և լուսնային խավարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: