Հայերեն   English   Русский  

Հայ գիտնականի սենսացիոն բացահայտումը


  
դիտումներ: 46468

Այսօր շումերագետ Արման Ռևազյանը հայտարարեց, որ կարողացել է հայերենով վերծանել Կրետոս Կղզում 100 տարի առաջ հայտնաբերված մ.թ.ա. 1500 թվականին պատկանող սկավառակի նշանագրերը,հաղորդում է 168 ժամը:

«Սկավառակը, որն ընդամենը 15 սմ է, հայտնաբերվել է 1908 թվականին Փավստոս քաղաքում: Այն դարեր շարունակ պահված է եղել թագավորական ապարանքներում և նախատեսված է եղել աստղագիտական աշխատանքների համար: Սկավառակի վերծանմամբ փորձել են զբաղվել հույները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները և երբայեցիները: Հույներն ասում են, որ իրենց մոտ քաղաքակրթությունը, այդ թվում՝ գիր-գրականությունը պատրաստի իրենց է փոխանցվել Կրետոս կղզուց: Արմենոս բառը, որով հույները կոչել են հայերին, հին հունարենով նշանակում է «պատրաստի»: Այսինքն, արմենոսները նրանց պատրաստի տվել են իրենց գիրն ու գրականությունը: Անգամ ուկրաինացի հետազոտողներից մեկն է համոզվել, որ սկավառակը հնարավոր չէ վերծանել առանց հայոց լեզվի», – նշեց բանախոսը:

8257_623662601023159_560815959_n

Շումերագետը հայտնեց, որ սկավառակի նշանագրերի հայերեն լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում հայ քրմերը շարժվել են դեպի Եգիպտոս և Կրետոս, որտեղ էլ որպես գաղտնի լեզու կիրառել են հայերենը: Գիտնականի հավաստմամբ, հայոց լեզուն մինչև մ. թ. ա. 17-րդ դարը եղել է քրմական լեզու և եգիպտերենի ու շումերերենի հետ կիրառվել է գաղտնագրերում:
«Սկավառակի վրա գրված է, որ Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, և հայ գիտնականները անկյունաչափ հայտնագործելով՝ կարողացան երկրի ու արևի անկյունը չափել: Նշված է նաև այն մասին, որ մ. թ. ա. Ուղիղ 1500 թվականին նրանց հաջողվել է բևեռային աստղը գտնել: Եթե տեղյակ եք, ամեն 2000 տարին մեկ Բևեռային աստղը փոխվում է: Վերջում էլ հեղինակը նշում է, որ Արմանա աշխարհի գիտնականները կարող են կարդալ սկավառակը», – հավելեց գիտնականը:

ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ






Մեկնաբանություններ - 3

Գրիգոր     20.12.2015 Վաղուց արդեն ժամանակն է այս ուսումնասիրություններն իրականացնել միջազգային գիտական խմբի ֆորմատով, հակառակ դեպքում ինչ էլ անես հակագիտական կհամարվի, ոչ ոք ստուգելու և գնահատելու համար դրամաշնորհ չի գտնի, իսկ համատեղ ուսումնասիրության դեպքում կարելի է, և բոլոր որակյալ հայտնությունները հաստատվելու ու ճանաչվելու առավել մեծ հնարավորություն կունենան:

Larisa     19.12.2015 Ես ավէլին ասէմ՝ հին ժամանակ ոչ թէ միայն քրմէրն էն շարժվէլ դէպի Եգիպտոս, այլ մարդկային բոլոր ցէղախմբէրը Կովկասեան էւ Իրանական բարձրավանդակնէրից ձմռանը տեղափոխվէլ էն անապատային տաք շրջաննէրը, Էգիպտոս ու այլ շրջաննէր, գարնանը՝ Մարտ քսանմէկին վէրադարձէլ էն լէրնային շրջաննէրը, այդտէղից գալլիս է նոր տարվա ավանդոյթը՝ հին տոմարով: Անկախ ցէղային պատկանէլիության, բոլորը արէվապաշտ էն եղէլ՝ արիացի: Խոսէլ էն հայէրէն՝արմէնիան: Շումէրում էլ էն հայէրէն խոսէլ:

Anna     19.12.2015 Hajkakan gathaji mtaharacum@ ev cnund@ havanabar ekel e henc ajd gamanakneric
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: