Հայերեն   English   Русский  

Ամանորին երեխաների համար մանկական «շամպայն» գնելուց առաջ մի փոքր մտածեք


  
դիտումներ: 1582

Ամանորին ընդառաջ մանկական «շամպայններով» լի շշերը գրավում են ծնողներին ու երեխաներին: Բայց նախ պետք է մտածել, թե ինչո՞վ են լցված այդ գեղեցիկ ու գունավոր «շամպայնները»:

Դրանք գազավորված ըմպելիք են` լի արհեստական գունանյութերով ու համային հավելումներով, մեծ քանակությամբ շաքարավազով կամ սինթետիկ քաղցրացուցիչներով: Երբեմն ձևականության համար արտադրողները աննշան հյութ կարող են ավելացնել դրանում:

Հարց է ծագում, հնարավո՞ր չէ արտադրել երեխաների համար անվնաս խմիչք: Եվ ընդհանրապես, արժե՞ արդյոք գնել «շամպայն» երեխաների համար ընդհանրապես, անգամ եթե դրանք լավ են պատրաստված:

«Երեխաների համար դա հասուն կյանքի պատրանք է»,-ասում է մանկական հոգեբանը, ով անհիմն է համարում ծնողների այն արդարացումները, թե դրանով երեխաներին քիչ-քիչ ծանոթացնում են ալկոհոլային խմիչքի օգտագործման մշակույթին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: