Հայերեն   English   Русский  

Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից փրկված փոքրիկին


  
դիտումներ: 468

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ուրբաթ օրը հանդիպում է ունեցել լիբանանցի 3-ամյա փոքրիկ Հայդարի հետ, որը անցյալ ամիս Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կորցրել էր ծնողներին:

Բեյրութի ահաբեկչությունից հետո լրագրող Ռանա Ալ-Խալեդը թվիթերի էջում հրապարակել էր հիվանդանոց տեղափոխված 3-ամյափոքրիկի լուսանկարը, որտեղ նա «Ռեալ»-ի մարզաշապիկով էր և նշել, որ երեխայի երազանքն է հանդիպել ակումբի աստղ Ռոնալդուի հետ: Դրանից կարճ ժամանակ անց թվիթերում տարածվեց #CristianoMeetHaidar (#ԿրիշտիանուՀանդիպիրՀայդարին) հեշթեգը:

«Ռեալ»-ի ներկայացուցիչները հանդիպումը կազմակերպելու նպատակով կապ էին հաստատել տղայի հարազատների հետ:

Նշենք, որ փոքրիկ Հայդարը մասնակցել է ակումբի ամանօրյա ընթրիքին, իսկ կիրակի ներկա է գտնվել« Ռեալ Մադրիդ» - «Ռայո-Վալեկանո» ֆուտբոլային հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 12-ին Բեյրութի արվարձաններից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, որի արդյունքում 44 մարդ էր սպանվել:

Դա Լիբանանում Իսլամական պետության իրականացրած ամենամեծ ահաբեկչությունն էր:

Լիբանանցի Հեյդար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: