Հայերեն   English   Русский  

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին ու ընտանիքին (լուսանկարներ)


  
դիտումներ: 849

Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տանը եւ լուսանկարել ընտանիքի անդամներին,հաղորդում է NEWS.am-ը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հետ զրույցում Արա Գյուլերը պայմանավորվածություն է ձեռք բերել նախագահ Էրդողանի տուն այցելելու եւ լուսանկարելու համար։ Այնուհետ հայտնի լուսանկարիչն այցելել է Էրդողանի տուն, որտեղ լուսանկարել է ինչպես նրան այնպես է ընտանիքի անդամներին։

Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Արա Գյուլերին։

էրդողան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: