Հայերեն   English   Русский  

Հորդանանի թագուհին ու լիբանանահայ երիտասարդ դիզայների մյուս երկրպագուները, լուսանկարներ


  
դիտումներ: 3166

Շատերն են հասցրել հավանել Քուվեյթի Ալ Սաբահ տոհմի արքայադուստր շեյխուհի Սառա Ալ Սաբահի շքեղ հարսանյաց զգեստը, բայց չքերը գիտեն այն տաղանդավոր հայ տղային, ով ստեղծել էր այդ հարսանյաց զգեստն ու ոչ միայն…Отображается файл "sheikha_sarah_khaled_abdullah_al_sabah_wedding_3.png"

Отображается файл "sheikha_sarah_khaled_abdullah_al_sabah_wedding_3.png"Отображается файл "sheikha_sarah_khaled_abdullah_al_sabah_wedding_3.png"Отображается файл "sheikha_sarah_khaled_abdullah_al_sabah_wedding_3.png"Отображается файл "sheikha_sarah_khaled_abdullah_al_sabah_wedding_3.png"

հարսանյաց զգեստ

«Ախթամար», «Ամալ»…Գրիգոր Ջաբոտյանի ստեղծած հագուստի հավաքածուների անունները պատահական չեն: Զգեստների բոլոր դետալները հուշում են, որ դիզայներին ներշնչել են հայկական առասպելներն ու անցյալը:Отображается файл "Krikor-Jabotian-in-Kuwait-Celebrate-Expo-7-1.jpg" Նրա արվեստի հավատարիմ երկրպագուն են Հորդանանի թագուհի Ռանիա ալ–Յասին, Մերձավոր Արևելքի, Ծոցի երկրների նրբաոճ կանայք ու գեղեցկուհիները: Նրա մասին գրել է New York Times-ը, euronews-ը, Harper’s Bazaar-ը, Vogue-ը, The Los Angeles Post-ը, CNN-ը, E! Online-ը, ELLE-ը և այլն:

Գրիգոր Ջաբոտյան

Отображается файл "Krikor-Jabotian-in-Kuwait-Celebrate-Expo-7-1.jpg"

Հորդանանի թագուհին

Ընդ որում, բոլոր հրապարակումներում խոսվում է այն մասին, որ այս երիտասարդը Մերձավոր Արևելքի ամենախոստումնալից դիզայներն է:

Գրիգորի ստեղծագործական ուղին սկսվում է Էլի Սաաբ (Elie Saab) նորաձևության հանրահայտ տնից, սակայն, ինչպես ինքն է նշում, նորաձևությունն իր մեջ եղել է ի ծնե:

«Փոքրուց աչքս զարնում էր նրան, ինչն իմ հասակակիցները չէին էլ նկատում: Ես ուշադրություն էի դարձնում գույներին, գործվածքներին: Մայրիկին խնդրում էի, որ փոքրիկ կտորներ կտրեր ու տար ինձ, որ փոքր քրոջս համար հագուստ ձևեի»-պատմում է Գրիգորը:

Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցն ավարտելուց հետո նրան ընձեռվում է Էլի Սաաբ (Elie Saab) ընտանիքի բրենդի ստեղծագործական բաժնում (Elie Saab’s creative department) աշխատելու հնարավորություն, որտեղ էլ ձեռք է բերում իր հետագա գործունեության համար անհրաժեշտ փորձառություն ու դառնում Elie Saab նորաձևության տան անդամ:

Երբ Գրիգորը նորաձևության աշխարհում սկսում է իր առաջին ինքնուրույն քայլերը, Լիբանանի սկսնակ դիզայներներին աջակցող «Սթարչ հիմնադրամի» կողմից ստանում է աջակցություն՝ ցուցադրելու իր առաջին հավաքածուն:

2008-ին նա իր Une noce funebre հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության շաբաթում և ընտրվեց Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը:

Առաջին այս հաջողություններից հետո նա հիմնում է իր սեփական դիզայն-ստուդիոն՝ 23 տարեկան հասակում: Սեփական հաջողությունը վերածվում է ընտանեկան հաջող բիզնեսի (օգնում է հատկապես Մայրը՝ Սյուզաննան), իսկ Գրիգորը պարարտ հող գտավ՝ իր գործն ու երևակայությունը ծաղկեցնելու համար:

Տաղանդավոր դիզայները նշում է, որ ներշնչանքի մեկ աղբյուր չի կարող ընդգծել. իրեն ոգեշնչում է ամեն ինչ՝ և՛ վուլգարը, և՛ դասականը, և չի ցանկանում իր առջև սահմաներ դնել: Նրա համար ներշնչանքը արվեստն է, երաժշտությունը, զգացմունքները` այն ամենն, ինչ խթանում է իր երևակայությունը:

Գրիգորը սիրում է դասականություն: Նա փորձում է մնալ ավանդականի մեջ, բայց տալիս է նաև հագուստներին ժամանակակից մեկնաբանություն:

Երիտասարդ դիզայներն իրեն համարում է հաջողակ:

«Կարծում եմ՝ հաջողակ եմ ծնվել և շատ եմ աշխատում: Ինձ թվում է՝ երբ աշխատասիրությունն ու լավ հնարավորությունները հանդիպում են, գեղեցիկ բան է ստացվում»:

Իսկ իր արմատների մասին զրուցելով հայկական կայքերից wedding.am-ի հետ,՝ Գրիգորը նշում է, որ հպարտ է իր ծագումնաբանությամբ. «Փորձում եմ այն համատեղել իմ իմ մասնագիտական գործունեության հետ: Դա, անշուշտ, իմ անձի ինքնության մեծ մասն է կազմում»: Իր խոսքով, ճիշտ է, սերտորեն կապված է նաև Լիբանանի հետ, սակայն հավատարիմ է նաև իր ծագմանը:

Գրիգորը հայրենիքում չի եղել, սակայն մոտ ապագայում ծրագրում է անպայման ժամանել Հայաստան:

Իսկ ում հետաքրքրեց, թե մոտավորապես ինչ արժեն Գրիգորի ստեղծած հարսանյաց և երեկոյան զգեստները, ապա նշենք, որ հարսանյաց զգեստի արժեքը սկսում է 25հզ դոլարից, իսկ երեկոյանը՝ 18 հազարից:

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան

Գրիգոր Ջաբոտյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: