Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Կոնգրեսի անդամները կոչ են անում Սպիտակ Տանը քրիստոնյաների հանդեպ կոտորածը ցեղասպանություն ճանաչել


  
դիտումներ: 573

ԱՄՆ կոնգրեսի մի շարք օրենսդիրներ դիմել են Սպիտակ տանը` կոչ անելով ծայրահեղական Իսլամական Պետության կողմից քրիստնյաների սպանությունները որակել ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը :

Այս բովանդակությամբ նամակը ստորագրվել է օրենսդիր մարմնի 30 ներկայացուցիչների կողմից` Կոնգրեսի արտաքին գործերի պալատի ներկայացուցիչ Էդ Ռոյսի գլխավորությամբ և ուղարկվել պետքարտուղար Ջոն Քերրիին:

Նամակի հեղինակները իրենց անհանգստությունն են հայտնել առ այն, որ ամերիկյան վարչությունը պատրաստ է միայն ցեղասպանություն համարել ԻՊ-ի կողմից եզդիների հանդեպ իրականացվող ջարդերը, առանց հիշելու, որ ծայրահեղականները ցեղասպանություն են իրականացնում նաև քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ:

«Քրիստոնյաները և շատ այլ փոքրամասնություններ զանգվածային սպանությունների զոհ են գնում, ենթարկվում խոշտանգումների, սեռական ոտնձգությունների, ստրկության և առևանգման»,- գրված է նամակում: Նամակում նշված է նաև, որ «ցեղասպանության» ճանաչումը «հազվագյուտ և կարևոր» գործ է, ինչի շուրջ վերջնական որոշում կայացնելիս ԱՄՆ վարչակազմը պետք է հաշվի նստի Կոնգրեսի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնն Պատերսոնը Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեին հայտնել էր եզդիների ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ վարչակազմի մտադրությունը:

Իսլամական պետություն խմբավորման գործունեությունը ահաբեկչական բնույթ ունի և արգելված է մի շարք երկրներում, այդ թվում և Ռուսաստանում:

Նկարում` քրիստոնեական ավերված եկեղեցի Սիրիայում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: