Հայերեն   English   Русский  

Մայլի Սայրուսը կարոտում է իր նախկին կերպարը


  
դիտումներ: 1548

Մայլի Սայրուսը կարոտում է «հին» Մայլիին, բայց համոզված չէ, թե կոնկրետ ինչն է փոխվել իր կյանքում: Բոլորի համար, սակայն, ակնհայտ են Մայլիի թե՛արտաքին և թե՛ներքին փոփոխությունները: 23-ամյա այս երգչուհին հեռացել է Հաննա Մոնտանայի կերպարից և այժմ աչքի է ընկնում իր տարօրինակ հագուստներով, համերգներով, որտեղ նա առանց տոպի է ներկայանում և. իհարկե, իր հայտնի «Wrecking ball» տեսահոլովակով:

Բոլորին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք Մայլին կցանկանար ետ վերադառնալ իր հին ու բարի կերպարին՝ չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ մեծ հաջողությունների է հասել իր նոր, մոլեգին կերպարի շնորհիվ: Այս հարցի պատասխանը տվեց հենց ինքը՝ Մայլին, վերջերս տեղադրելով իր անցյալը հիշեցնող մի քանի լուսանկար և տեղեկացնելով մարդկանց, որ ինքը նույնպես կարոտում է հին Մայլիին:

Ինչպիսին էլ, որ լինի մարդկանց կարծիքը Մայլիի հին ու նոր կերպարների մասին, երգչուհին այդ ամենը սրտին մոտ չի ընդունում և շարունակում է իր շուրջերկրյա համերգային շրջագայությունները՝ չմոռանալով նաև թողարկել նոր երգեր: Այդ երգերից կարելի է առանձնացնել «My Sad Christmas-ը, որըթողարկվելէվերջերսՍուրբԾնունդիկապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: