Հայերեն   English   Русский  

Ուրանով բեռնված իրանական նավը հասել է Ռուսաստան


  
դիտումներ: 610

Երկուշաբթի Իրանից Ռուսաստան են ուղարկվել ուրանով հարստացված նյութեր: Սա Իրանի համար գերտերությունների հետ կնքնված միջուկային ծրագրի իրականացման գործում առանցքային քայլ է:

Պետքարտուղար Ջոն Քերին բարձր է գնահատել Թեհրանի քայլը, նշելով, որ սա միջուկային զենքի արտադրության դադարացմանն ուղղված գործարքի իրականացման հարցում «զգալի առաջընթաց» է:

«Վառելիքի փոխանակման գործընթացը կայացել է»: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունները:

Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ռուսաստան է ուղարկվել 8,5 տոննա ցածր հարստացված միջուկային նյութ: Դրա դիմաց Իրանը ստացել է մոտ 140 տոննա բնական ուրան:

Հիշեցնենք, որ Իրանի և գերտերությունների միջև հուլիսին Վիեննայում կայացած գործարքի համաձայն Թեհրանը պետք է կրճատեր իր ցածր հարստացված ուրանի պաշարները՝ հասցնելով 300 կիլոգրամի: Ուրանի նման քանակը ենթադրում է, որ Իրանը չի ունենա բավարար քանակությամբ վառելիք՝ կարճ ժամկետներում միջուկային զենք ստեղծելու համար:

Պետքարտուղար Քերին նշել է, որ գործարքը իրականացված կհամարվի այն ժամանակ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի, որ Թեհրանը կատարել է գործարքով նախատեսված իր պարտականությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: