Հայերեն   English   Русский  

Բրյուսելում կկայանան լսումներ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ճնշման վերաբերյալ


  
դիտումներ: 506

Հունվարի 19-ին Բրյուսելում` Եվրոպական քաղաքականության ինստիտուտում, կայանալու է “Արդարությունը ճաղերի հետևում.քաղաքացիական հասարակության հետապնդումն Ադրբեջանում” խորագրով բանավեճ: Միջոցառումը կազմակերպվել է վերոնշյալ իսնտիտուտի կողմից Մարդու իրավունքների միջազգային համագործակցության խմբի հետ համատեղ:

Ինչպես հաղորդում է “Թուրան” լրատվական գործակալությունը, մասնակիցներին ներկայացվելու է զեկույց, որում վերլուծության են ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաև` քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմադիր ակտիվիստների հետապնդումները:

Բանավեճին ներկա են գտնվելու նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ: Զեկույցներով հանդես են գալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ռամուտե Ռեմեզաիտեն, “Մեմորիալ” միության իրավաբանական կենտրոնի ղեկավար Դենիս Կրիվոշեևը, “Meydan TV”-ի տնօրեն Էմին Միլլին, ԶԼՄ-ների աջակցության ինստիտուտից Գյուլնարա Ահունդովան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: