Հայերեն   English   Русский  

H1N1-ից հանրապետությունում այս տարի երեք մարդ է մահացել


  
դիտումներ: 786

Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում հունվարի 9-ին H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով ՀՀ առողջապահության նախարարությանը:

Ըստ նախարարության՝ մահացած տղամարդը Վրաստանի քաղաքացի էր:

Նշենք, որ այս տարի H1N1-ից հանրապետությունում գրանցվել է մահվան 3 դեպք: Մահվան երեք դեպք էլ գրանցվել է 2015թ-ին:

ԱՆ տվյալների համաձայն՝ հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: