Հայերեն   English   Русский  

ԻՊ-ն բազմաթիվ պատանդներ է վերցրել Բուրկինա Ֆասոյի հյուրանոցներից մեկում


  
դիտումներ: 672

Արևմտյան Աֆրիկայում գտնվող Բուրկինա Ֆասո պետության անվտանգության ուժերը գրոհել են երկրի մայրաքաղաքում գտնվող Hotel Splendid հյուրանոցը, որտեղ ավելի վաղ ենթադրյալ իսլամիստները բազմաթիվ պատանդներ են վերցրել: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Ծայրահեղականների կողմից հյուրանոցի գրավումից հետո լուրեր են տարածվել 20 զոհի և մեծ թվով վիրավորների մասին: Կառավարության ներկայացուցչի հաղորդած տվյալների համաձայն` առավոտյան ժամը 4-ին 30 պատանդ ազատ է արձակվել, ևս 33-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Հարձակումը սկսվել է ուրբաթ երեկոյան, երբ, ըստ վկաների, երեք զինյալներ կրակ են բացել հյուրանոցի բակում: Վկաների հավաստմամբ նաև երկու մեքենա է պայթեցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: