Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն պատրաստ չէ վերջ դնել Իրանի դեմ պատժամիջոցներին


  
դիտումներ: 438

ԱՄՆ-ն պատրաստ չէ կասեցնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը:


«Իրանը կարևոր առաջընթաց է կատարել իր միջուկային ծրագիրը կասեցնելու ուղղությամբ և հնարավոր է, որ Թեհրանն արդեն իսկ ավարտել է բոլոր անհրաժեշտ քայլերը:
Սակայն պատժամիջոցների թեթևացում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի հաստատել, որ Թեհրանը ավարտվել է բոլոր քայլերը»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:

«Վաշինգտոնը ցանկանում է համոզվել, որ Իրանը չի կոծկում որևէ բան»,- հավելել է նա:
ԱՄՆ-ի պաշտոնյաները ավելի վաղ ասել էին, որ Իրանի միջուկային ծրագրի իրականացումը տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում:
Թեհրանը ակնկալում է արագ վերականգնել արտասահմանյան բանկերում սառեցված մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ իր ակտիվները, ինչի արդյունքում 2014 թվականին Իրանի տնտեսությունը ավելի քան 400 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ էր կրել:

Նշենք, որ ուրբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ պլանավորում է Վիեննայում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարարին և Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավարին՝ Իրանի միջուկային գործարքը քննարկելու համար:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: