Հայերեն   English   Русский  

Խոզի գրիպից մահացած երկու հիվանդները 60 տարեկան տղամարդիկ են


Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասավ 16–ի


  
դիտումներ: 995

Հունվարի 17–ին H1N1 վարակով մահացած երկու հիվանդները 60 տարեկան տղամարդիկ են, նրանք մահացել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասինNEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ ԱՆ մամուլի ծառակությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած երկու հիվանդները, ըստ ՀՀ Ան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։

Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաեւ սիրտթոքային ծանր անբավարարություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Այսօրվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:

Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասավ 16–ի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: