Հայերեն   English   Русский  

​Պերուում արտակարգ դրություն է հայտարարվել չիկունգունյայի տենդի պատճառով


  
դիտումներ: 1238

Պերուի իշխանությունները երկրում 90 օրով արտակարգ դրություն են հայտարարել չիկունգունյայի տենդ համաճարակի կասկածանքով, հաղորդում է Росбалт-ը:

Պերուի առողջապահության նախարարության տվյալներով, հարավամերիկյան երկրի տարածքում ոչ մի վարակման դեպք չի արձանագրվել, սակայն, հարևան երկրներում, մասնավորապես` Կոլումբիայում, վարակը տարածվում է վտանգավոր արագությամբ:

Հիվանդացության առաջին ալիքը Կարիբյան ավազանի կղզյակային պետություններին բաժին հասավ: Տենդը տարածողները մոծակներն են: Այս հիվանդության ախտանշանները նման են դենգեի տենդին ու դրա դեմ պայքարի ու կանխարգելման միջոցառումները ևս նույնն են:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: