Հայերեն   English   Русский  

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին շնորհավորել է նախագահ Ռոհանիին


  
դիտումներ: 608

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է նախագահ Հասան Ռոհանիին՝ եվրոպական տերությունների հետ միջուկային ծրագրի բանակցությունների բարեհաջող ավարտի համար և կոչ արել հետևել, որպեսզի բանակցային մյուս կողմը կատարի իր ստանձնած պարտավորությունները: Հայտնում է arabic.rt.com-ը:

Իրանի հոգևոր առաջնորդը հունվարի 19-ին մեկնաբանել է Իրանի պատժամիջոցների չեղարկումը՝ ասելով, որ իրանցի ժողովրդի համառությունն ու դիմադրությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի մասնագետների ջանքերը ստիպեցին մյուս կողմին զիջումների գնալ:

Խամենեին հայտարարել է նաև, որ պատժամիջոցների վերացումը միայն բավարար չէ երկրում տնտեսական պայմանների բարելավման և ապրելակերպի մակարդակի բարձրացման համար:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը հայտարարել են Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: