Հայերեն   English   Русский  

Բեյրութի օդանավակայանում 100կգ կոկային է առգրավվել


  
դիտումներ: 435

Լիբանանի ֆինանսների նախարար Ալի Հասան Խալիլը հունվարի 19-ին հայտարարել է, որ Բեյրութի օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները 2.5 միլիարդ արժողությամբ 100կգ կոկային են առգրավել: Այս մասին հայտնում է arabic.rt.com-ը:

Բեյրութի Ռաֆիլ ալ-Հարարի օդանավակայանի բեռնափոխադրումների կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Խալիլը պարզաբանել է, որ կոկայինը թաքցված է եղել Պերուից Լիբանան տեղափոխվող չրի տուփերում:

“ Առաքման ենթակա էին 35 ծանրոցներ` 1825 կգ ընդհանուր քաշով, դրանում թաքցված էր 100 կգ թմրանյութ, որի 70%-ը կոկային էր”,- մանրամասնել է նախարարը:

Ալի Հասան Խալիլը նշել է, որ թմրամիջոցների մաքսանենգության դեմ լիբանանի իշխանությունների պայքարը շարունակական է լինելու: “ Մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ միջոցառումներ երկրի անվտանգության և կայունության ապահովման համար: Լիբանանի ժողովուրդը չի նահանջելու այս ճակատամարտում”,- ասել է նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: