Հայերեն   English   Русский  

Պարգևատրվել են «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողները


  
դիտումներ: 34483

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Իմ ընտանիքի պատմությունը» շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականը կառավարության կողմից հայտարարված է ընտանիքի տարի: Այդ շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր շարադրությունների մրցույթ, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի և Երևանի 8-12-րդ դասարանների աշակերտները:

Մասնակցության համար շնորհակալություն հայտնելով մրցույթի հաղթողներին՝ Մ. Մկրտչյանը նշել է.«Հայ մարդը իր անհատականությունը չի պատկերացնում ընտանիքից դուրս, «ես» ասելով նա հասկանում է իր ընտանիքը: Այսինքն՝ մեզ համար ընտանիքը անձի ինքնության և անհատի ինքնադրսևորման ձև է: Ընտանիքը նաև սիրո արտահայտման առաջին կարևրո վայրն է. սիրել ընտանիքը, նշանակում է սիրել ինքդ քեզ, ծնողներին, քրոջը, եղբորը, հարազատին, վերջապես երկիրը: Մարդու որակն ու տեսակը մեծապես կախված է ընտանիքից: Ես մաղթում եմ, որ Դուք բարձր որակական հատկանիշներով օժտված ընտանիքների ներկայացուցիչներ դառնաք»:
Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված 10 լավագույն շարադրությունները կտպագրվեն «Կրթություն» շաբաթաթերթում:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: