Հայերեն   English   Русский  

Էմինեմի նախկին կնոջ քույրը մահացել է թմրադեղերի չարաշահման հետևանքով


  
դիտումներ: 447

Հունվարի 18-ին մահացել է Էմինեմի նախկին կնոջ քույրը թմրադեղերի ազդեցության հետևանքով: 41-ամյա Դոուն Սքոթը Էմինեմի նախկին կնոջ զույգ քույրն էր: Պարզվում է՝ Էմինեմը հանդիսանում էր Սքոթի 22-ամյա դստեր՝ Ալաինայի, օրինական խնամակալը: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ստույգ չի կարող ասել թունավորման թեստի արդյունքները, քանի որ դրանք դեռևս գործընթացի մեջ են: Էմինեմի նախկին կինը լուսանկար է հրապարակել ի հիշատակ իր քրոջ՝ նշելով, որ նա մինչև վերջին պահը հույս ուներ, որ քույրը ճիշտ ուղու վրա կկանգնի և կվերադառնա ընտանիք: Նա խոստովանել է, որ շատ է կարոտում և սիրում Սքոթին, և այժմ իր միակ ցանկությունը քրոջը ամուր գրկելն է: Նա հավելել է, որ այլևս երբեք լիարժեք չի կարող զգալ իրեն, քանի որ իր զույգ քույրը արդեն երկնքում է:

Սքոթի մայրը նույնպես գրառում է կատարել՝ հայտնելով, որ մշտապես վիճում էր դստեր հետ նրա սխալ ճանապարհ ընտրելու պատճառով: Նա ցավով է ընդունում այն փաստը, որ դուստրը իրենից շուտ հեռացավ այս կյանքից:

Նշենք, որ Դոունն ու Էմինեմը ժամանակին շատ մտերիմ էին միմյանց հետ, քանի որ Դոունը սկսել էր իր քրոջ հետ միասին ապրել Էմինեմի տանը, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր: Ինչևէ, Դոունը չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ չնայած թե՛ իր քույրը և թե՛ Էմինեմը միլիոնատերեր էին, նրանք երբեք օգնության ձեռք չեն մեկնել իրեն: Դոունի ընկերը հայտնել է, որ իրականում Սքոթի քույրը հոգու խորքում ցանկանում էր քրոջ մահը, քանի որ այդ կերպ նա կազատվեր թմրամոլ քրոջ հետ կապված բոլոր տեսակի խնդիրներից և պրոբլեմներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: