Հայերեն   English   Русский  

«Շիրակ կենտրոնի» ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկի առօրյան


  
դիտումներ: 394

Գյումրու վագոն-տնակներում և խարխուլ շինություններում հարյուրավոր ընտանիքներ և երեխաներ են բնակվում, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:

Նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ ցամաք հացի համար: Աղքատ ընտանիքների վիճակը առավել ծանրանում է Շիրակի տարածաշրջանին յուրահատուկ ցուրտ ձմռան ամիսներին, երբ տասնյակ ընտանիքներ պարտադրված ձմռան վառելիք հայթայթում են աղբանոցներից: Նրանք վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Բազմաթիվ անհատ հովանավորների և կազմակերպությունների աջակցությամբ, ժամանակավոր կացարններում պատսպարված անօթևան ընտանիքներին վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ձեռնարկը մի իսկական փրկօղակ է դարձել նրանց համար:


«Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս իրականացնում է «Ջերմություն անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին.
«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ Արդշինբանկ, Գյումրի, Գայի փող., 7, Հաշվեհամարը`
USD- 2472601614240020 ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ , Գյումրի, Աբովյան փող. 248

Հաշվեհամարները`

AMD – 253050026090-0010,

EUR – 253050026108-0012,

RUB – 253050026116-0013





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: