Հայերեն   English   Русский  

Համի որակ. Նոր հաղորդում՝ Հանրայինի եթերում


  
դիտումներ: 563

Այսօր վաճառվող սննդամթերքի որակն ու անվտանգությունն անհանգստացնում են բոլորին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր հաղորդաշար՝ ‹‹Համի որակ›› խորագիրը կրող, որի հիմնական նպատակն է պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը, ինպես նաեւ պահպանման եղանակները: Այն կվարի Առաջին ալիքի հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հաղորդման շրջանակներում մթերքը անցնելու է լաբորատոր հետազոտություններ, ստուգվելու է փորձագետների կողմից:

Ծրագրի շրջանակներում հեռուստադիտողներին կներկայացվեն նաեւ մի շարք օգտակար խորհուրդներ տվյալ մթերքի պահպանման եւ օգտագործման մասին, իսկ փորձագետները կուղղորդեն մարդկանց, թե տվյալ մթերքը գնելիս ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել:

Հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

‹‹Համի որակ›› ծրագիրը եթեր կհեռարձակվի փետրվարի 6-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 12:35-ին:

Առաջին ալիք





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: