Հայերեն   English   Русский  

2015-ին Հայաստանի բնակչության թվաքանակը նվազել է 12 հազարով. պաշտոնական վիճակագրություն


  
դիտումներ: 6775

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակության ցուցանիշը կազմում է 2 998 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 12 հազարով: Նվազումը արձանագրվել է միգրացիայի և և բնական շարժի պատճառով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

կենդանի ծնվածների ցուցանիշը երկրում 2015թ. կազմել է 41.815, այսինքն՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով շուրջ 14 երեխա է ծնվել: Նախորդ տարվա համեմատ այստեղ ևս նվազում կա 0,4 կետով: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Երևանում է՝ 14.9 տոկոս, որին հաջորդում են Արարատի, Շիրակի և Կոտայքի մարզերըԱմենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է.1000 բնակչի հաշվով ծնվել է 10 երեխա:

Նախորդ տարի արձանագրվել է 27. 835 մահվան դեպք: 1000 բնակչի հաշվով 9 և ավելի մահվան դեպք է արձանագրվել: Ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է, ամենացածրը՝ Գեղարքունիքում: Գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացոթյուններից, արտաքին պատճառներից՝ թունավորում, վթար, շնչառական, մարսողական օրգաններից մահացության դեպքերը:

2015թ.-ին ամուսնացել է 17.603 զույգ, 2014-ի համեմատ նվազում կա 6,9 տոկոսով: Ամուսնալուծությունները նույնպես նվազել են. գրանցվել է 3669 դեպք, մինչդեռ 2014-ին ունեինք 4496 դեպք.

«2015-ի 2-րդ կիսամյակում մեր երկրում ապաստան է հայցել 160 մարդ, 32-ի դեպքում դիմումները մերժվել կամ կասեցվել են: Փախստականի կարգավիճակ է շնորհվել 130 մարդու, իսկ այդ կարգավիճակը դադարեցվել է 26-ի համար»,- նշեց Կարինե Կույումջյանը:

Հայաստանում անցյալ տարվա ընթացքում գրանցվել է 722 ինքնասպանության փորձ: Դրանց արդյունքում մահացել է 208 անձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: